Սթենլի թատրոն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սթենլի թատրոն (անգլ.՝ Stanley Theater), Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Ջերսի նահանգի Ջերսի Սիթի քաղաքում գտնվող թատրոն, որը կառուցվել է 1927 թվականի վերջին ու 1928 թվականի սկզբին[1][2][3][4]։
ԱՄՆ-ի ազգային պատմական և ճարատարապետական հուշարձան է, Նյու Ջերսի նահանգի մշակութային ժառանգություն[1]։
Սրահը կարող է տեղավորել ավելի քան 4000 մարդու[1][2]։ Ներկայումս, ըստ սեփականատիրոջ տվյալների, թատրոնի հաճախելիությունը գերազանցում է տարեկան 250,000 մարդ[5]։
Թատրոնն ի սկզբանե համարվել է Միացյալ Նահանգներում երբևէ կառուցված ամենամեծ կինոթատրոններից մեկը[2]։
Թատրոնում հանդես են եկել շատ հայտնի դերասաններ, ինչպիսիք են Քեբ Կելոուեյը, Փերլ Բեյլին և նրա եղբայրը՝ Բիլ Բեյլին, Դյուպրի Բոլթոնը, Դյուկ Էլինգթոնը և այլք։ Թատրոնի պատերի ներսում է սկսվել շատ տեղացի ջազ երաժիշտների կարիերան, որոնք հետագայում հայտնի են դարձել ամբողջ Միացյալ Նահանգներում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, բազմաթիվ այլ թատրոնների նման, օգտագործվել է տարբեր կազմակերպություննների նախաձեռնած արշավների համար, որոնք ուղղված էին արտասահմանում ԱՄՆ զորքերի աջակցմանը[6]։
1978 թվականին փակվել է[1] վթարային վիճակի պատճառով[4]։
1983 թվականին 18 միլիոն դոլարով գնվել է Եհովայի վկաների կողմից[1]։
Եհովայի վկաների ավելի քան 5,500 կամավորներ վերանորոգել են շենքը 9 ամսվա ընթացքում և 1985 թվականից ի վեր այն օգտագործվել է նրանց կողմից[1] որպես գլխավոր սրահ (աստվածաշնչային խոշոր սեմինարների անցկացման վայր)[3][4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.