Սերպենտին
From Wikipedia, the free encyclopedia
Սերպենտին, օձաքար[1][2] (ֆրանսերեն serpentine, լատիներեն serpens - օձ․ սերպենտինների մի մասի գունավորումը հիշեցնում է օձի կաշի), շերտավոր սիլիկատների ենթադասի միներալ։ Քիմիական կազմը՝ Mg6[Si4O10](OH)8։ Ըստ ձևի և բյուրեղային ցանցի ձևափոխման բնույթի նշվում են սերպենտինի երեք հիմնական տարբերակ՝ անտիգորիտ (մանրաթեփուկավոր, թերթավոր), քրիզոտիլ (նրբաթելավոր), լիզաոդիտ (նրբահատիկավոր)։ Բյուրեղային համակարգը մոնոկլինային է։ Գույնը, կախված Fe3+ և Fe2+ պարունակությունից և հարաբերակցությունից, ինչպես նաև Ni խառնուրդներից, լինում է սպիտակ, դեղնավուն, կանաչ, մուգ գորշ կանաչավուն։ Կարծրությունը՝ 2․1-3, խտությունը՝ 2550 կգ/մ3։ Սերպենտինը սերպենտինիտների ապար կազմող միներալն է։ Հոծ սերպենտինն (սերպոֆիտը) օգտագործվում է որպես զարդաքար։