Սերը լուսնի լույսի տակ
հարավկորեական հեռուստասերիալ / From Wikipedia, the free encyclopedia
Սերը լուսնի լույսի տակ (հանգըլ: 구르미 그린 달빛; հանջա: Gureumi Geurin Dalbich), հարավկորեական հեռուստասերիալ, որում նկարահանվել են Պակ Բո Գոմը և Կիմ Յու Ջոնգը, Ջինյոնի,Չե Սու Բինի և Կվակ Դոն Յոնի հետ։ Այս հեռուստասերիալը երիտասարդական ռոմանտիկայի մասին է։ Դեպքերը տեղի են ունենում 19-րդ դարում՝ Չոսոն արքայատոհմի գահակալման շրջանում։ Հեռուստասերիալը հիմնված է հեղինակ Յուն Յիսուի «Ամպերով նկարված լուսնի լույսը» վեպի վրա, որը հրատարակվել է որպես 5 մասից բաղկացած գիրք 2015 թվականին։ Հեռուստասերիալը ցուցադրվել է 2016 թվականի օգոստոսի 22-ից մինչ 2016 թվականի հոկտեմբերի 18-ը յուրաքանչյուր երկուշաբթի և երեքշաբթի, KBS2 հեռուստաալիքով ժամը 22:00 (Կորեայի ժամանակով)։ Հեռուստասերիալը բաղկացած է 18 էպիզոդներից։
Սերը լուսնի լույսի տակ Love in the Moonlight | |
---|---|
![]() | |
Ժանր |
Պատմական Երիտասարդական Ռոմանտիկ կատակերգություն |
Երկիր | ![]() |
Հիմք | Moonlight Drawn by Clouds? |
Լեզու | կորեերեն |
Ռեժիսոր | Կիմ Սունգ Յուն Բեք Սանգ Հուն |
Գլխավոր դերերում | Պակ Բո Գոմ Կիմ Յու Ջոնգ Ջինյոն Չե Սու Բին Կվակ Դոն Յոն |
Պրոդյուսեր | Կանգ Բյունգ Թեկ Յուն Ջե Հյուկ |
Սցենարիստ | Կիմ Մին Ջունգ Իմ Յե Ջին |
Երաժշտություն | Gaemi |
Խմբագիր | Լի Դոնգ Հյուն |
Պատմվածքի վայր | Չոսոն |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 20 |
Էկրաններին է | օգոստոսի 22, 2016-ից հոկտեմբերի 18, 2016-ը |
Հեռուստաալիք | ![]() |
Ընկերություն | KBS Media Love in the Moonlight SPC |
Դիստրիբյուտոր | Կորեայի հեռարձակման համակարգ և Նեթֆլիքս |
Պատկերի ձևաչափ | 1080i (HDTV) |
Ձայնի ձևաչափ | Dolby Digital |
Նախորդ | Beautiful Mind? |
Հաջորդ | Sweet Stranger and Me? |
Պաշտոնական կայքէջ |
![]() |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Տեղային և արտասահմանյանը հիթը՝ «Լուսնի լույսը» հասել է հեռուստադիտողների առավելագույն վարկանիշին՝ 23,3% Հարավային Կորեայում և արժանացել է գովասանքի արտադրության, բեմադրության և երաժշտության համար[1][2]։ Մամուլն անդրադարձել է հեռուստասերիալին և այն անվանել "Լուսնի լույսի սինդրոմ"[3][4]: