Սերգեյ Ստեպաշին
ռուս քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Վադիմովիչ Ստեպաշին (ռուս.՝ Сергей Вадимович Степашин, մարտի 2, 1952(1952-03-02)[1], Լյույշունկոու, Կվանտունյան մարզ), ռուս պետական և քաղաքական գործիչ։ 1999 թվականին կարճ ժամանակ (82 օր) ղեկավարել է Ռուսաստանի կառավարությունը։
Սերգեյ Ստեպաշին | |
Կուսակցություն՝ | Յաբլոկո և ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | ՌԴ կառավարությանը կից ֆինանսական համալսարան և Մոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա |
Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների դոկտոր և պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և Պետական Դումայի անդամ |
Դավանանք | Ռուս ուղղափառ եկեղեցի |
Ծննդյան օր | մարտի 2, 1952(1952-03-02)[1] (72 տարեկան) |
Ծննդավայր | Լյույշունկոու, Կվանտունյան մարզ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կայք՝ | ach.gov.ru/eng/about/chairman.php |
Պարգևներ | |
Հակահետախուզության դաշնային ծառայության երկրորդ և վերջին տնօրենը (1994-1995 թվականներ)։ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) առաջին տնօրեն (1995 թվական)։ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար (1997-1998 թվականներ)։ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար (1998-1999 թվականներ)։ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ (1999 թվականի մայիս-օգոստոս)։ Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի նախագահ (2000-2013 թվականներ)։ Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-գնդապետ։ Ռուսաստանի իրավաբանների ասոցիացիայի նախագահ[2]։ 2007 թվականից Կայսերական ուղղափառ պաղեստինյան հասարակության նախագահն է։ 2014 թվականից «բնակարանային-կոմունալ տնտեսության բարեփոխման աջակցության հիմնադրամ» պետական կորպորացիայի դիտորդական խորհրդի նախագահն է։ 2017 թվականից Ռուսաստանում «ներքին աուդիտորների ինստիտուտի» ոչ առևտրային գործընկերության խորհրդի անդամ է[3]։