From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Ֆեոդորովիչ Ռուդսկոյ (ռուս.՝ Серге́й Фёдорович Рудско́й, հոկտեմբերի 2, 1960, Նիկոլաև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս զորահրամանատար։ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, 2015 թվականից Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ (2017), Ռուսաստանի Դաշնության հերոս (2020)։
Սերգեյ Ռուդսկոյ | |
Կրթություն՝ | Մոսկվայի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարան և Minsk Suvorov Military School? |
---|---|
Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 2, 1960 (63 տարեկան) |
Ծննդավայր | Նիկոլաև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Հայր | Q4399761? |
Պարգևներ | |
Ծնվել է 1960 թվականի հոկտեմբերի 2-ին (Ուկրաինական ԽՍՀ) Նիկոլաևյան մարզում[1]։
Հայրը Խորհրդային Միության հերոս Ֆեոդոր Անդրեևիչ Ռուդսկոյն Է (1921-1982)[2]։
1977 թվականին ավարտել է Մինսկի Սուվորովի ռազմական ուսումնարանը, ապա 1981 թվականին ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի անվան Մոսկվայի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը[3]։
Չեչենական պատերազմի մասնակից, 1995 թվականին փոխգնդապետ Ս. Ֆ. Ռուդսկոյը 255-րդ գվարդիական մոտոհրաձգային Ստալինգրադ-Կորսունյան գնդի հրամանատարն է։
2012 թվականի դեկտեմբերի 13-ին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում[4]։
2015 թվականի նոյեմբերի 24-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։
2017 թվականի փետրվարի 22-ին շնորհվել է գեներալ-գնդապետ զինվորական կոչում[5].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.