Սերգեյ Կարյակին
From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Ալեքսանդրի Կարյակին (հունվարի 12, 1990(1990-01-12)[1], Սիմֆերոպոլ, ԽՍՀՄ[3][4][5]), ռուսաստանցի շախմատիստ, գրոսմայստեր (2003)։ 12 տարեկան և 211 օրականում դարձել է պատմության ամենաերիտասարդ գրոյսմաստերը[6]՝ գրանցված Գինեսի ռեկորդների գրքում։ Հետագայում նրան գերազանցել է ամերիկացի շախմատիստ Աբհիմանյու Միշրան[7]։ 2016 թվականին հաղթել է հավակնորդների մրցաշարում, բայց պարտվել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ 2016 թվականի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում[8]։ ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող[9]։ Արագ շախմատի աշխարհի չեմպիոն (Աստանա, 2012), բլից շախմատի աշխարհի չեմպիոն (Դոխա, 2016), Ռուսաստանի թիմի կազմում աշխարհի թիմային առաջնության կրկնակի հաղթող (2013 և 2019)։ Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետ(2005)[10], Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2014)[11], ՌԴ գրոսմայստեր (2011)[12]։
Սերգեյ Ալեքսանդրովիչ Կարյակին | |
---|---|
ռուս.՝ Сергей Александрович Карякин | |
Սերգեյ Կարյակինը | |
Պետություն(ներ) | Ուկրաինա Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 12, 1990(1990-01-12)[1] (34 տարեկան) |
Ծննդավայր | Սիմֆերոպոլ |
Կոչում | Գրոսմայստեր (2003) Միջազգային վարպետ (2002) |
Առավելագույն վարկանիշ | 2788 (հուլիս 2011) |
Ներկայիս վարկանիշ | 2750 |
ՖԻԴԵ համար | 14109603 |
365chess | Sergey_Karjakin |
Chesstempo համար | 100690 |
ICCF համար | 100690 |
Մասնակցել է | Շախմատի հավակնորդների մրցաշար 2018, Շախմատային օլիմպիադա 2004[2], Շախմատային օլիմպիադա 2006[2], Շախմատային օլիմպիադա 2008[2], Շախմատային օլիմպիադա 2010[2], Շախմատային օլիմպիադա 2012[2], Շախմատային օլիմպիադա 2014[2], Շախմատային օլիմպիադա 2016 և Շախմատային օլիմպիադա 2018 |
Մարզական ակումբ | Փարիզի շախմատային ակումբ |
Անդամակցություն | Sixth Civic Chamber of the Russian Federation (2017–2020)? և Public Chamber of the Russian Federation of the seventh composition (2020–2023)? |
Պարգևներ և մրցանակներ | |
t.me/karjakinchess | |
Sergey Karjakin Վիքիպահեստում |
Վաստակի համար պարգևատրվել է երրորդ աստիճանի շքանշանով։ (2004)[13] Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի VI կազմի անդամ։