Սերգեյ Բուբկա
From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Նազարովիչ Բուբկա (ուկրաիներեն՝ Сергій Назарович Бубка, դեկտեմբերի 4, 1963(1963-12-04)[1][2], Լուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), ուկրաինացի մարզիկ, ձողացատկորդ, օլիմպիական խաղերի (1988), աշխարհի հնգակի չեմպիոն (1983, 1987, 1991, 1993, 1995, 1997), Եվրոպայի (1986) և ԽՍՀՄ չեմպիոն (1984, 1985), 35 համաշխարհային ռեկորդների հեղինակ, 1985 թվականին առաջինը հաղթահարեց 6 մետր բարձրությունը։ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների գավաթակիր (1985), «Դրուժբա-84» միջազգային մրցումների արծաթե մրցանակակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1983)։
Սերգեյ Բուբկա ուկրաիներեն՝ Сергі́й Наза́рович Бу́бка | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1963(1963-12-04)[1][2] (60 տարեկան) |
Ծննդավայր | Լուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[3] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կրթություն | Ուկրաինայի ֆիզիկական դաստիարակության և սպորտի ազգային համալսարան |
Գիտական աստիճան | մանկավարժական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | ձողացատկող, թեթևատլետ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր |
Կուսակցություն | Շրջանների կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Միջազգային օլիմպիական կոմիտե և Ուկրաինայի IV գումարման Գերագույն ռադա |
Երեխաներ | Սերգեյ Բուբկա |
Կայք | sergeybubka.com |
Sergei Bubka Վիքիպահեստում |
1993-2014 թվականներին փակ տարածքներում ձողացատկի համաշխարհային ռեկորդակիրն էր (6,15 մ), 2014 թվականի փետրվարի 15-ին ռեկորդը գերազանցեց Ռենո Լավիլլենին[6]։ 1994 թվականից բաց տարածքներում համաշխարհային ռեկորդակիր է (6,14 մ)։
1990 թվականից բնակվում է Մոնտե-Կարլոյում։
1990 թվականին Դոնեցկում հիմնել է «Սերգեյ Բուբկա» ակումբ, որը միջազգային ավանդական մրցումներ է անցկացնում[7]։