![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2d/Sergey_Bagapsh_%25282010-02-17%2529.jpg/640px-Sergey_Bagapsh_%25282010-02-17%2529.jpg&w=640&q=50)
Սերգեյ Բագապշ
From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Բագապշ (աբխ.՝ Сергеи Василий-иԥа Багаԥшь, վրաց.՝ სერგეი ვასილის ძე ბაგაფში, մարտի 4, 1949(1949-03-04)[1], Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 29, 2011(2011-05-29)[2][1], Մոսկվա, Ռուսաստան[3]), խորհրդային կուսակցական և աբխազ պետական գործիչ, 2005-2011 թվականներին՝ Աբխազիայի Հանրապետության երկրորդ նախագահը։ Աբխազական կողմում մասնակցել է Սուխումի խռովություններին, վիրավորվել է պարանոցից։ Անկախ Աբխազիայի կազմավորումից ի վեր կառավարությունում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, 2004 թվականից քաղաքական ճգնաժամի ընթացքում երկու անգամ ընտրվել է Հանրապետության նախագահ։ Սերգեյ Բագապշի օրոք Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես ճանաչել է Աբխազիայի Հանրապետությունը՝ որպես ինքնիշխան և անկախ պետություն։ Իր երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում նա տառապել է թոքերի քաղցկեղից և դրա հետ կապված բարդություններից, որոնք առաջացել են չափից շատ ծխելուց։ 2011 թվականի գարնանը մահացել է Մոսկվայում վիրահատությունից հետո։
Սերգեյ Բագապշ | |
![]() | |
Կուսակցություն՝ | United Abkhazia? և ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Georgian State University of Subtropical Agriculture? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 4, 1949(1949-03-04)[1] |
Ծննդավայր | Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի օր | մայիսի 29, 2011(2011-05-29)[2][1] (62 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան[3] |
Թաղված | Jgerda |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ |
Lua–ի սխալ՝ bad argument #1 to 'match' (string expected, got nil)։ |