From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Իոսիֆի Ավագյանց (ծնվ. ապրիլի 6, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), հայկական ծագումով ռուսական զորապետ։ 2010 թվականից մինչև 2023 թվականի ապրիլի 20-ը՝ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար, իսկ արդեն 2014 թվականին ծովակալ[1]։
Սերգեյ Ավագյանց | |
---|---|
ապրիլի 6, 1957 (67 տարեկան) - | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Զորատեսակ | ՌԴ ռազմածովային ուժերի նավատորմ |
Կոչում | ծովակալ և admiral? |
Հրամանատարն էր | Marshal Ustinov? և Խաղաղօվկիանոսյան նավատորմ |
Մարտեր/ պատերազմներ | Սոմալիի ծովահեններ և Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում |
Կրթություն | Nakhimov Higher Naval Institute?, Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիա և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա |
Պարգևներ |
Սերգեյ Իոսիֆի Ավագյանցը ծնվել է 1957 թվականի ապրիլի 6-ին, ՀԽՍՀ-ի Երևան քաղաքում[փա՞ստ]։ 1975 թվականին նա ընդունվել է Պ. Ս. Նախիմովի անվան Սևծովյան բարձրագույն ռազմածովային ուսումնարանը, որն ավարտել է 1980 թվականին։ Այնուհետև ուսանել է ՌԾՆ–ի բարձրագույն հատուկ սպայական դասընթացներում, ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիայում (1989—1991), ՌԴ ԶՈՒ ԳՇ Ռազմական ակադեմիայում (2005—2007)[փա՞ստ]։
Ծառայության է անցել Հյուսիսային նավատորմի «Ծովակալ Յումաշև» մեծ հականավատորմային նավում՝ զենիթառակետային կառավարման դիվիզիոնի հրթիռահրետանային ռազմական միավորումում[փա՞ստ], որպես խմբի գեներալ[փա՞ստ]։
2010 թվականի օգոստոսի 25-ին ՌԴ-ի նախագահը նշանակում է նրան խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար։
2012 թվականի դեկտեմբերի 13-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահը շնորհել է Սերգեյ Ավագյանցին փոխծովակալ զինվորական կոչում։[փա՞ստ]
2010 թվականի հոկտեմբերի 29-ից, ծովակալի հաստատումից հետո, Սիդենկոն[փա՞ստ], ղեկավարելով Արևելյան օկրուգի զինված ուժերը, կատարում էր[փա՞ստ] Խաղաղօվկյանոսյան նավատորմի ղեկավարի պաշտոնը[փա՞ստ]։
2014 թվականի դեկտեմբերի 14-ին ստացել է ծովակալի կոչում[2]։
2023 թվականի ապրիլի 20-ին ազատվել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարի պաշտոնից[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.