Սերբիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Սերբիայի օբյեկտները թվով 5-ն են, որը կազմում է ընդհանուր թվի 0,4 %-ը (1073՝ 2017 թվականի դրությամբ)։ Բոլոր օբյեկտներն ընդգրկված են մշակութային չափանիշներով, այդ թվում՝ 2-ը համարվում են մարդկային ստեղծագործական գլուխգործոց։ Բացի դրանից 2014 թվականի դրությամբ ևս 11 օբյեկտ ներկայացված է թեկնածու ցանկում[1]։
Հարավսլավիայի Միութենական Հանրապետությունը վավերացրել է Համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան 2001 թվականի սեպտեմբերի 11-ին[2]։ Սակայն Սերբիայի առաջին օբյեկտն ընդգրկվել է ցանկում 1979 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 3-րդ նիստում։ Պետք է նաև նշել, որ «Կոսովոյի Ուղղափառ եկեղեցիներ» մշակութային օբյեկտը 2010 թվականին ընդգրկվել է վտանգված օբյեկտների ցանկում՝ կապված Կոսովոյի ալբանացիների հնարավոր հարձակումների հետ։