From Wikipedia, the free encyclopedia
Սերբական Հանրապետության ժողովրդական սկուպշչինա (սերբ.՝ Народна скупштина), բարձրագույն օրենսդիր և սահմանադրական մարմին Սերբական Հանրապետությունում։ Սկուպշչինան բաղկացած է 83 պատգամավորներից, իսկ խորհրդարանական մեծամասնությունը կազմում են Անկախ սոցիալ-դեմոկրատների միության, Ժողովրդավարական ժողովրդական միության և Սոցիալիստական կուսակցության պատգամավորները։
Սերբական Հանրապետության ժողովրդական սկուպշչինա սերբական կիրիլիցա՝ Народна скупштина Републике Српске | |
---|---|
Տեսակ | |
Տեսակ | միապալատ խորհրդարան |
Պատմություն | |
Նստատեղեր | 83 |
narodnaskupstinars.net(սերբ.)(անգլ.) |
Ժողովրդական սկուպշչինան հիմնադրվել է 1991 թվականի հոկտեմբերի 24-ին, որպես Բոսնիայում և Հերցեգովինայում սերբ ժողովրդի սկուպշչինա[1]։ Պատերազմի ավարտից հետո և Դետոյնի համաձայնագրի ստորագրումից հետո Ժողովրդական սկուպշչինան իր վրա վերցրեց համապատասխան բարեփոխումների և վերակառուցման անցկացման պատասխանատվությունը։ Մինչև 2002 թվական Ժողովրդական սկուպշչինայի պատգամավորները ընտրվել են երկու տարի ժամկետով։ 2002 թվականից հետո օրենսդրության համապատասխան փոփոխություններից նրանց սկսեցին ընտրել չորս տարի ժամկետով։
2002 թվականին ստեղծվել է Ժողովրդական սկուպշչինայի վերին պալատը՝ Ժողովուրդների պալատ[2]։ Սկուպշչինայի կազմում կան 28 պատգամավորներ, որոնք ընտրվում են սկուպշչինայի պատգամավորների և համայնքների կողմից ազգային սկզբունքով՝ 8 ներկայացուցիչներ բոսնիացիներից, սերբերից և խորվաթներից և 4 պատգամավորներ մյուս ազգային փոքրամասնություններից։ Ժողովուրդների պալատը կարող է վետո դնել ցանկացած օրենք, որը ընդունվել է Ժողովրդական սկուպշչինայի կողմից, եթե գտնում է, որ այն սպառնում է համայնքներից մեկի կենսական շահերին[3]։
Ժողովրդական սկուպշչինան աշխատել է ութ գումարումների նիստերում.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.