Սեր, մահ և ռոբոտներ
From Wikipedia, the free encyclopedia
«Սեր, մահ և ռոբոտներ» (անգլ.՝ Love, Death & Robots, ոճավորված է որպես LOVE DEATH + ROBOTS, էմոջին՝ ❤️❌🤖), ամերիկյան անիմացիոն սերիալ-անթոլոգիա։ Թողարկվել է Netflix հոսքային մուլտիմեդիայում։ Սերիալը բաղկացած է տարբեր տևողությամբ կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերից, որոնք ստեղծվել են չափահաս հանդիսատեսի համար[2][3][4]։ Առաջին եթերաշրջանը թողարկվել է 2019 թվականի մարտի 15-ին և բաղկացած է 18 դրվագից[3]։
Սեր, մահ և ռոբոտներ Love, Death and Robots | |
---|---|
![]() | |
Ժանր | անթոլոգիա սերիալ, գիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում, ֆենթզի հեռուստասերիալ, սարսափ հեռուստասերիալ, թրիլլեր հեռուստասերիալ, սև հումոր և կատակերգական հեռուստասերիալ |
Ստեղծող | Թիմ Միլլեր |
Երկիր | ![]() |
Հիմք | Heavy Metal? |
Լեզու | անգլերեն |
Գործադիր պրոդյուսեր | Joshua Donen? և Դևիդ Ֆինչեր |
Եթերաշրջանների քանակ | 3 |
Սերիաների քանակ | 26 |
Էկրաններին է | մարտի 15, 2019[1]-ից |
Հեռուստաալիք | Նեթֆլիքս |
Ընկերություն | Blur Studio? և Նեթֆլիքս |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Պատկերի ձևաչափ | 2:1 |
Պաշտոնական կայքէջ |
Սերիալի գործադիր պրոդյուսերներն են Դևիդ Ֆինչերը, Թիմ Միլլերը, Ջոշուա Դոնենը և Ջենիֆեր Միլլերը[5]։ Գրեթե յուրաքանչյուր դրվագ ստեղծել են աշխարհի տարբեր թիմեր և ստուդիաներ, նրանց մեծ մասը օգտագործում է անիմացիա սեփական տիպեր[6]։ Բացի «Սառցային դարաշրջան» դրվագից, որտեղ նկարահանվել են իրական դերասաններ՝ Մերի Էլիզաբեթ Ուինսթեդը և Թոֆեր Գրեյսը։ Սերիալը Դևիդ Ֆինչերի և Թիմ Միլլերի վերաիմաստավորումն է, որոնք ավելի քան 10 տարի գտնվել ն «Heavy Metal» ամսագրից ոգեշնչված անթոլոգիական անիմացիոն ֆիլմի մշակման մեջ[7]։