Սեռական խաղալիք
From Wikipedia, the free encyclopedia
Սեռական խաղալիքը կամ սեքս խաղալիքը առարկա կամ սարք է, ինչպիսին է դիլդոն կամ թրթռիչը (վիբրատոր), որն առաջին հերթին օգտագործվում է մարդու սեռական հաճույքը հեշտացնելու համար։ Սեռական խաղալիքների մի մասը նախագծված են մարդու սեռական օրգանների նման և կարող են լինել թրթռացող կամ չթրթռացող։ Սեռական խաղալիք տերմինը կարող է ներառել նաև սեռական տիկնիկ, BDSM սարքեր և սեռական կահույք, սակայն սա չի վերաբերում այնպիսի իրերի, ինչպիսիք են ծնելիության վերահսկումը, պոռնոգրաֆիան կամ պահպանակները։ Սեռական խաղալիքներն անվանում են նաև չափահասների խաղալիքներ և ամուսնական օգնություն, չնայած որ «ամուսնական օգնությունն» ավելի լայն իմաստ ունի և կարող է վերաբերել նաև թմրանյութերին և խոտաբույսերին, որոնք ենթադրաբար թեժացնում կամ երկարացնում են սեռական հարաբերությունը։ Սեռական խաղալիքները հիմնականում վաճառվում են սեքս խանութում, բայց դրանք կարող են վաճառվել նաև դեղատներում, պոռնոգրաֆիկ DVD խանութներում, հանրախանութներում և այլն։ Ներկայիս սեռական խաղալիքները տղամարդկանց և կանանց համար հասանելի են գրեթե բոլոր երկրներում։