![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d1/Hot_Import_Nights_bikini_contest_35.jpg/640px-Hot_Import_Nights_bikini_contest_35.jpg&w=640&q=50)
Սեռական առարկայացում
From Wikipedia, the free encyclopedia
Սեռական առարկայացում կամ սեռական օբյեկտիֆիկացում, անձին որպես սեռական ցանկության օբյեկտ դիտարկելը և վերաբերվելը։ Առարկայացումն ավելի լայն իմաստով նշանակում է անձին որպես ապրանք կամ առարկա վերաբերվելը՝ առանց անձի անհատականությունը կամ արժանապատվությունը հաշվի առնելու։ Առարկայացումը ամենից հաճախ ուսումնասիրվում է հասարակության մակարդակում, բայց կարող է նաև վերաբերվել առանձին անհատների վարքագծին՝ որպես ապամարդկայնացման եղանակ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d1/Hot_Import_Nights_bikini_contest_35.jpg/640px-Hot_Import_Nights_bikini_contest_35.jpg)
Ե՛վ տղամարդիկ, և՛ կանայք կարող են դառնալ սեռական առարկայացման սուբյեկտ։ Կանանց առարկայացումը ֆեմինիստական շատ տեսությունների և դրանցից բխող հոգեբանական տեսությունների ուսումնասիրման կարևոր առարկաներից է։ Շատ ֆեմինիստներ համարում են, որ սեռական առարկայացումը կարևոր դեր է խաղում գենդերային անհավասարության հաստատման մեջ։ Հոգեբաններն առարկայացումը կապում են կանանց ֆիզիկական և հոգեկան առողջության մի շարք ռիսկերի հետ։