Սեն Պիեռ (Սեն Պիեռ և Միքելոն)
From Wikipedia, the free encyclopedia
Սեն Պիեռ (ֆրանսերեն՝ Saint-Pierre (Saint-Pierre-et-Miquelon)), Ֆրանսիայի անդրծովյան համայնքներից մեկի՝ Սեն Պիեռ և Միքելոնի մայրաքաղաքը։ Գտնվում է Ատլանտյան օվկիանոսի նույնանուն կղզեխմբի մաս հանդիսացող Սեն Պիեռ կղզու վրա՝ կանադական Նյուֆաունդլենդ կղզուց մոտավորապես 20 կիլոմետր դեպի հարավ։ 2012 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 5.699[2]:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սեն Պիեռ | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Սեն Պիեռ և Միքելոն | ||
Ներքին բաժանում | L'Ile-aux-Marins? | ||
Մակերես | 25 կմ² | ||
Բնակչություն | ▼5282 մարդ (հունվարի 1, 2021) | ||
Փոստային դասիչ | 97500[1] | ||
Պաշտոնական կայք | mairie-stpierre.fr | ||
| |||
Հիմնադրվել է 1604 թվականին[3], տարածվել արդեն իսկ գործող նավահանգստի շուրջը։ 1872 թվականին կազմավորվել է որպես առանձին համայնք (separate municipality), 1936 թվականին զրկվել է այդ կարգավիճակից, 1945-ին վերստացել է այն[4]։ Քաղաքր կառավարում են համայնքապետն ու քաղաքային խորհուրդը։ Այստեղ են գտնվում նաև Սեն Պիեռ և Միքելոնի տարածքային ընտրովի վեհաժողովի նստավայրը և կենտրոնական իշխանության այլ հաստատություններ ու հիմնարկություններ։ Քաղաքն ունի մարզական մի շարք կառույցներ, թանգարաններ, մեկական գրադարան ու մշակույթի կենտրոն[5]։ 1970 թվականից ի վեր Սեն Պիեռում է գտնվում Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաքելական վիկարիատի նստավայրը[6]։
Քաղաքի տնտեսության գլխավոր ճյուղերն են ձկնարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը[7]։ Սեն Պիեռում է գործում կղզեխմբային տարածաշրջանի միակ նավահանգիստը, որտեղից արագընթաց նավերով կանոնավոր ուղերթեր են իրականացվում ոչ միայն կղզեխմբի ներսում, այլև դեպի նյուֆաունդլենդյան Ֆորտունա նավահանգիստը[8]։ Քաղաքին սպասարկում է նաև նրանից ընդամենը երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող Saint-Pierre Pointe-Blanche օդանավակայանը, որտեղից թռիչքներ են կատարվում դեպի Միքելոն, նորշոտլանդական Հալիֆաքս ու Սիդնեյ, նյուֆաունդլենդյան Սեյնթ Ջոնս, ինչպես նաև Լաբրադոր, Մոնրեալ (Քվեբեկ)[9]։