Սեն Միշել (Էնայի գավառ)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սեն Միշել (ֆր.՝ Saint-Michel), Ֆրանսիայի համայնք, որը գտնվում է Պիկարդիայի Վերվենի շրջանում։ Տեղակայված է Լան քաղաքից 57 կմ հյուսիս արևմուտք, Շառլվիլլ-Մեզյերից արևելք՝ 50 կմ, սահմանից 8 կմ, իսկ Բելգիայից՝ 19 կմ։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սեն Միշել | |||
ֆր.՝ Saint-Michel[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Էնա և Վերվեն | ||
Մակերես | 42,2 կմ² | ||
ԲԾՄ | 172 մետր, 278 մետր | ||
Բնակչություն | ▼3252 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 02830[3] | ||
| |||
Բնակչություն (2012)՝ 3 542 մարդ։
X դարի սկզբում գոյություն ուներ միայն Միքայել Հրեշտակապետի պատվին կառուցած մատուռը։ 945 թվականին իռլանդացիների և շոտլանդացիների միսսիոներների խումբը մատուռի շուրջը հիմնադրեցին Բենեդիկտյան միաբանությունը։ Սեն Միշել աբբայությունը դասվեց այն քիչ թվով աբբայությունների շարքին, որոնք պահպանվեցին Ֆրանսիական հեղափոխությունից հետո։ Ամեն տարի այդ վայրում անցկացվում են հրավառություններ, համերգներ։
Բնակչության զբաղվածությունը
Գործազրկության աստիճանը (2011 թիվ) - 18,7 %
Տարեկան միջին եկամուտ (2011 թիվ) - 16 205
Սեն Միշելի քաղաքապետի պաշտոնը 2008 թվականից գլխավորում է Թերրի Վերդավենը (Thierry Verdavaine)։ 2008 թվականի համայնքային ընտրություններին նրա գլխավորած դաշինքը հաղթանակ է տարել՝ հավաքելով ձայների 58,08 %։
Բնակչության թվի դինամիկան, մարդ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.