From Wikipedia, the free encyclopedia
Սենթ Ջոնս (անգլ.՝ St John's College), Օքսֆորդի համալսարանի քոլեջ։ Համարվում է համալսարանի ամենահարուստ քոլեջը, որի բյուջեն 2010 թվականին եղել է 313 միլիոն ֆունտ։ 2015 թվականին քոլեջի բյուջեն կազմել է 442.2 ֆունտ ստերլինգ[1]։
Քոլեջի շինությունը գտնվում է մեծ տարածքում, դրանք ներառում են ինչպես ժամանակակից շինությունները, այնպես էլ քոլեջի հին շենքը։
Քոլեջը Սենթ Ջեյլսում զբաղեցնում կենտրոնական տեղ և ունի ուսանողական մասնաշենք՝ կազմված 390 ուսանողից և 250 ասպիրանտներից[2], ինչպես նաև ավելի քան 100 ակադեմիկական անձնակազմից[2]։ Քոլեջում աշխատում են նաև ավելի փոքր կազմով այլ աշխատանքային խմբեր[3]։
1555 թվականի մայիսի 1-ին, Լոնդոնի քաղաքապետ Թոմաս Ուայթը թագավորից թույլատվություն է ստացել կառուցելու Օքսֆորդի համալսարանի ուանողների համար բարեգործական մի քոլեջ։
Ի սկզբանե քոլեջում սովորում էին կաթոլիկ հոգևորականներ՝ հակահեղափություն անցկացնելու համար, որը կազմակերպել էր Մարի Թյուդոր թագուհին։ Հետագայում քոլեջում սովորեցին արդեն անգլիացի հոգևորականներ։ Քոլեջ նաև հայտնի դարձավ շնորհիվ իր բժշկական և իրավաբանական ֆակուլտետների։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.