From Wikipedia, the free encyclopedia
Սեյսմիկ ալիքները երկրի կամ առաձգական այլ մարմիններով տարածվող էներգիայի ալիքներն են, որոնք առաջանում են երկրաշարժերի, պայթեցումների և մեխանիկական հարվածների հետևանքով։ Ուժեղ երկրաշարժերի օջախների մոտ, վայրկյանի տասներորդ մասի տատանման պարբերության դեպքում սեյսմիկ ալիքները ձեռք են բերում կործանիչ ուժ։ Ըստ տատանման բնույթի սեյսմիկ ալիքները լինում են երկայնակի և լայնակի, որոնք միասին կոչվում են ծավալուն։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Երկայնակի ալիքները բնութագրվում են միջավայրի մասնակի շեղումով սեյսմիկ ալիքի ուղղությամբ, իսկ լայնակին՝ մասնակի շեղումով սեյսմիկ ալիքին ուղղահայաց ուղղությամբ։ Նրանց ամպլիտուդի նվազումը համասեռ և իզոտոպ միջավայրերում հակադարձ համեմատական է հեռավորությանը։ Երկայնակի ալիքների արագությունը մեծ է լայնակի ալիքների արագությունից և հասնում է մինչև 8 կմ/վ-ի։ Միջավայրի բաժանման սահմանի առկայության դեպքում Երկրի մակերևույթին մոտ առաջանում են տարբեր տեսակի մակերևութային ալիքներ, որոնց ամպլիտուդի նվազումը հակադարձ համեմատական է հեռավորության քառակուսու արմատին։ Այդ պատճառով, հեռակա երկրաշարժերից առաջացած ալիքների մեջ ամպլիտուդի մեծությամբ իշխողը մակերևութային ալիքներն են։ Ըստ խորության Երկրի հատկությունների փոփոխման պատճառով փոխվում է նաև ծավալային ալիքների տարածման արագությունը, որը հնարավորություն է տալիս Երկրի ներսում հայտնաբերել մի շարք պատյաններ և ուսումնասիրել դրանց կառուցվածքը։
Երկայնական և լայնական ալիքները բնութագրվում են համապատասխանաբար p և s տառերով։ Լայնական ալիքները՝S-ը, չի տարածվում հեղուկ միջավայրում իր շարժման ձևի պատճառով։ P ի S և արագությունների հարաբերությունը 1.73 է։ Երկրաշարժերի ժամանակ հիմնական ավերիչ է հանդիսանում s ալիքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.