From Wikipedia, the free encyclopedia
Սեմյուել Բաթլեր (անգլ.՝ Samuel Butler, փետրվարի 3, 1612 կամ 1612[1], Սթրենսեմ, Ուիչեյվոն, Վուստերշիր, Անգլիա - սեպտեմբերի 25, 1680[2][3], Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի բանաստեղծ, անգլիական կլասիցիզմի ակնառու ներկայացուցիչներից մեկը։
Սեմյուել Բաթլեր | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1612 կամ 1612[1] |
Ծննդավայր | Սթրենսեմ, Ուիչեյվոն, Վուստերշիր, Անգլիա |
Վախճանվել է | սեպտեմբերի 25, 1680[2][3] |
Վախճանի վայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | The King's School, Worcester? |
Samuel Butler (poet) Վիքիպահեստում |
Սեմյուել Բաթլերը ծնվել է Վուսթերշիրի կոմսության Սթրենսեմ գյուղում՝ գյուղացու ընտանիքում։ Նրա ծննդյան ճշգրիտ թվականը հայտնի չէ, սակայն մեզ է հասել նրա մկրտության թվականը[4]։
Նախնական կրթությունը ստացել է Վուսթերի թագավորական դպրոցում, ապա ուսանել է Քեմբրիջի համալսարանում։ Որոշ ժամանակ ծառայել է Քենթի կոմսուհի Էլիզաբեթի մոտ որպես քարտուղար։ Այնուհետև իր ուժերը փորձել է գեղանկարչության ասպարեզում, սակայն հաջողության չի հասել։ Ստյուարտների ռեստավրացիայից հետո դարձել է Ուելսի լորդ-կառավարիչ Ռիչարդ Վոենի քարտուղարը։
Սեմյուել Բաթլերը մոտիկից ծանոթ է եղել անգլիական ազնվականության բաքին և այն սուր ծաղրի է ենթարկել իր ստեղծագործություններում։ Նրա ստեղծագործություններից հատկապես հիշարժան է «Հուդիբրաս» (Hudibras) երգիծական պոեմը, որը 17-18-րդ դարերում մեծ տարածում է ունեցել Անգլիայում։ Այն որոշ նմանություններ ունի Միգել դե Սերվանտեսի «Դոն Կիխոտ» ստեղծագործության հետ։ Չնայած Բաթլերի ստեղծագործության ունեցած մեծ հաջողությանը՝ հեղինակը չի դարձել արքունական բանաստեղծ և վախճանվել է նյութական ծանր պայմաններում՝ 1680 թվականի սեպտեմբերի 25-ին Լոնդոնում[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.