From Wikipedia, the free encyclopedia
Սեմյոն Իվանի Դեժնյով (մարտի 7, 1605[1], Վելիկի Ուստյուգ, Ռուսական թագավորություն[1] և Պինեգա, Արխանգելսկի նահանգ, Ռուսական թագավորություն - 1673[2][3][4], Մոսկվա, Ռուսական թագավորություն), ականավոր ռուս ծովագնաց, ճանապարհորդ, ուսումնասիրել է հյուսիսային և արևելյան Սիբիրը[5]։ Առաջին հայտնի մարդը, ով անցել է Բերինգի նեղուցը 1648 թ-ին՝ Վիտուս Բերինգից ավելի քան 80 տարի առաջ։
Սեմյոն Դեժնյով | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1605[1] |
Ծննդավայր | Վելիկի Ուստյուգ, Ռուսական թագավորություն[1] կամ Պինեգա, Արխանգելսկի նահանգ, Ռուսական թագավորություն |
Մահացել է | 1673[2][3][4] |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական թագավորություն |
Քաղաքացիություն | Ռուսական թագավորություն |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, zemleprokhodtsy և world traveler |
Semyon Dezhnyov Վիքիպահեստում |
Հետաքրքիր է, որ Բերինգն այդպես էլ չկարողացավ անցնել ողջ նեղուցը՝ այլ միայն դրա հարավային հատվածը, իսկ Դեժնյովին հաջողվեց անցնել ողջ նեղուցը՝ հյուսիսից հարավ։
17-րդ դարի 40-ական թվականներին Ստադուխինի և այլոց հետ մասնակցել է Սիբիրի ծայր հյուսիսում կազմակերպված արշավներին, 1643 թվականին՝ ծովով հասել Սեմյոն Իվանովիչ Դեժնև Կոլիմա գետը։ 1648 թվականին Պոպովի հետ Կոլիմայից Չուկոտյան թերակղզու մոտով առաջին անգամ նավարկել է Բերինգի նեղուցով՝ փաստորեն հայտնաբերելով Բերինգի նեղուցը։ Հետագա տարիներին շարունակել է ծառայությունը Սիբիրի հյուսիսում։ Կազմել է Անադիր գետի և Անյույի մի մասի գծագիրը։ 1664-1665 թվականներին և 1672 թվականից ապրել է Մոսկվայում։ Նրա անունով են կոչվել Ասիայի ծայր հյուսիսարևելյան հրվանդանը և Բերինգի ծովի արևելյան ափի ծովախորշը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.