Սելևկիա Պիերիա
From Wikipedia, the free encyclopedia
Սելևկիա Պիերիա (հին հունարեն՝ Σελεύκεια Πιερία), հնագույն քաղաք Սիրիայում։ Կառուցվել է Սելևկոս I Նիկատորի կողմից Օրանտի գետաբերանից 6 կմ հյուսիս։ Սելևկիան «սիրիական տետրապոլիսի» քաղաքներից մեկն էր (այն իր մեջ ներառել է Սիրիական Անտիոքը, Սիրիական Աֆամեան և Լաթակիան)։ Սելևկիան Մեծ Անտիոքի համար հանդիսացել է ռազմական և առևտրական նավահանգիստ, գտնվում էր Օրանտ գետից վերև։ Քաղաքի ավերակները գտնվում են Թուրքիայում՝ Չելվիկ (թուրքերեն՝ Çevlik) ծովափնյա ավանի մոտակայքում, Հաթայի մարզի Սամանդաղ քաղաքի մոտակայքում։