![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f1/El_Arc%25C3%25A1ngel_Seatiel_con_incensario%252C_de_Bartolom%25C3%25A9_Rom%25C3%25A1n_%2528Museo_del_Prado%2529.jpg/640px-El_Arc%25C3%25A1ngel_Seatiel_con_incensario%252C_de_Bartolom%25C3%25A9_Rom%25C3%25A1n_%2528Museo_del_Prado%2529.jpg&w=640&q=50)
Սելաֆիել հրեշտակապետ
From Wikipedia, the free encyclopedia
Սելաֆիել հրեշտակապետ, (եբրայերեն՝ שאלתיאל), հրեշտակապետերից մեկն էր, ով անընդհատ աղոթում էր Աստծուն մարդկանց փրկության և առողջության համար, ինչպես նաև դրդում էր մարդկանց աղոթելու։ Սելաֆիել անունը եբրայերեն թարգմանած նշանակում է «Աղոթք Աստծուն», «Աղոթագիրք Աստծո», «Աղոթքի դրդող»։ Աստվածաշնչում (այդ թվում` Ավետարանում) այս հրեշտակապետը չի հանդիպում։ Սելաֆիել հրեշտակապետի մասին տեղեկացվում է Եզդրի (Եզրասի) ոչ կանոնական երրորդ գրքում։
![]() |
Եվ եղավ, երկրորդ գիշերը ինձ մոտ եկավ Սելաֆիել ժողովրդի առաջնորդը, (3 Եզդ 15:16) | ![]() |
Կաթոլիկ վանական Ամադեուս Պորտուգալացու «Հայտնությունից» տեղեկանում ենք, որ XV դարում Սելաֆիելի պաշտամունքը լայն տարածում է ստացել, իսկ 745 թվականին Հռոմի մայր տաճարի որոշման հիման վրա ընդհանրապես դադարեցվել է։ Ենթադրվում է, որ Սելաֆիել հրեշտակապետը հայտնվել է Հագարին անապատում, երբ նա խոր վշտի մեջ աղոթելիս է եղել։ Հրեշտակապետը ասել է նրան.
![]() |
...որ Տերը լսեց նրա տառապանքը... (Ծննդ.16:11) | ![]() |