Սեթ Ռոլինս
From Wikipedia, the free encyclopedia
Կոլբի Լոպեզ[1] (անգլ.՝ Colby Lopez, մայիսի 28, 1986(1986-05-28), Դավենփորթ, Այովա, ԱՄՆ), առավել հայտնի Սեթ Ռոլինս (Seth Rollins) ռինգային անվամբ, հայկական արմատներով[2][3] ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում։
Սեթ Ռոլինս Seth Rollins | |
---|---|
Ռոլինսը որպես գործող 2019 թվականին | |
Իրական անուն | Կոլբի Լոպեզ Colby Lopez[1] |
Ռինգային անուն(ներ) | Գիքս[1] Սեթ Ռոլինս Թաժ ավերիչ[1] Թայլեր Բլեք[1] |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 98 կգ |
Հայտարարվող հասակ | 1,85 մ |
Ծննդյան թվական | մայիսի 28, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Դևենպորտ, Այովա, ԱՄՆ |
Ապրելավայր | Դևենպորտ, Այովա, ԱՄՆ |
Մարզիչ | Դենի Դենիելս[1] |
Դեբյուտ | 2003 |
«WWE»-ում ելույթներ ունենալու տարիներին Ռոլինսը 2 անգամ նվաճել է WWE (աշխարհի ծանրքաշային), 2 անգամ՝ WWE ունիվերսալ, 2 անգամ՝ WWE միջմայրցամաքային և 6 անգամ՝ WWE (Raw) թիմային և 1-ական անգամներ՝ WWE Միացյալ Նահանգների և NXT չեմպիոնական տիտղոսները, ինչպես նաև հաղթանակ տարել 2014 թվականի «Փողը բանկում» և 2019 թվականի «Թագավորական մարտ» մրցույթներում։
Նախնական ճանաչման արժանացել է «Ring of Honor» (ROH) կազմակերպությունում՝ Թայլեր Բլեք ռինգային անվամբ, որտեղ հանդես գալու տարիներին մեկ անգամ ճանաչվել է ROH աշխարհի չեմպիոն։