![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/55/Vauban.jpg/640px-Vauban.jpg&w=640&q=50)
Սեբաստիան Լը Պրետր դը Վոբան
From Wikipedia, the free encyclopedia
Սեբաստիան Լը Պրետր դը Վոբան, (ֆր.՝ Sébastien Le Prestre, marquis de Vauban,մայիս 1633[1][2][3][…], Սենտ Լեգար Վոբան, Բուրգունդիա, Ֆրանսիայի թագավորություն - մարտի 30, 1707(1707-03-30)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), հանրահայտ ռազմական ճարտարագետ, Ֆրանսիայի մարշալ, գրող։ Նրա կառուցած ամրոցները հայտարարվել են մարդկության համաշխարհային ժառանգության օբյեկտներ։ Վոբանը ռազմական ճարտարագետ էր և ճարտարագետ պրակտիկ, հիասքանչ հրետանավոր և մարտավար։ Եղել է բանակի հրամանատար, մասնակցել է քաղաքականությանը, նրան է վերագրվում առաջին ճարտարագիտական ռազմական միավորումների ստեղծումը։ Վոբանը Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ էր 1699 թվականից։ Լյուդովիկոս XIV-ը նրան մարշալի գավազան էր շնորհել (1703)։
Արագ փաստեր Սեբաստիան Լը Պրետր դը Վոբան Sébastien Le Prestre, marquis de Vauban, Ծնվել է ...
Սեբաստիան Լը Պրետր դը Վոբան Sébastien Le Prestre, marquis de Vauban | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիս 1633[1][2][3][…] |
Ծննդավայր | Սենտ Լեգար Վոբան, Բուրգունդիա, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | մարտի 30, 1707(1707-03-30)[1][2][3][…] (73 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Գերեզման | Հաշմանդամների տան Սուրբ Լյուդովիկոսի տաճար |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Երկեր | Դ՛ Արասի միջնաբերդ, Բիտչ միջնաբերդ, Լիբերիա ամրոց և Մոնտ Ռոյալ ամրոց |
Մասնագիտություն | ճարտարապետ, ռազմական ինժեներ և գրող |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ և նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Charlotte Le Prestre de Vauban? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Փակել