![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/14/Coffin_of_Gua.jpg/640px-Coffin_of_Gua.jpg&w=640&q=50)
Սարկոֆագի տեքստեր
From Wikipedia, the free encyclopedia
Սարկոֆագի տեքստեր՝ Հին Եգիպտական թաղման նզովքների տեքստերի հավաքածու, փորագրված սարկոֆագի վերին մասում։ Նմանատիպ տեքստեր առաջին անգամ հանդիպել են Առաջին անցումային շրջանի ժամանակ։ Մասամբ այս տեքստերը վերցված են ավելի վաղ աղբյուրներից, ինչպիսիք են Բուրգերի տեքստերը, սակայն ի տարբերություն դրան Սարկոֆագի տեքստերը ընդգրկում են էականորեն տարբեր նյութեր, կապված մարդու ամենօրյա պահանջների հետ։ Դա ասում է այն մասին, որ այս տեքստերը օգտագործվել են ոչ միայն արքայական ազնվականների համար, ինչպես նաև հասարակ ունևոր մարդկանց։ Հիմա հասարակ եգիպտացիները կարող էին իրենց թույլ տալ պատրաստել սարկոֆագ թաղման նզովքի տեքստերով։ Այսուհետ ոչ միայն փարավոնները իրավունք ունեին հանդերձյալ կյանքի, այնպես էլ նաև հասարակ եգիպտացիները[1][2]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/14/Coffin_of_Gua.jpg/320px-Coffin_of_Gua.jpg)
Սակոֆագների տեքստերի մեծ մասը վերագրվել են Միջին Թագավորության շրջանին։ Սակայն երբեմն նման գրություններ են հայտնաբերվել գերեզմանների պատերին, սնդուկի վերին մասում, կճուճում, պապիրուսի վրա և նույնիսկ մումիաների թաղման դիմակների վրա։ Սահմանափակ մակերեսի պատճառով, որի վրա տեքստեր են գրված, դրանք հաճախ կրճատվել են, որն իր հերթին հանգեցրեց և բերեց տեքստերի կրճատ և ամբողջական նմանատիպ նզովքի տեքստերի, որոնցից շատերը հետագայում պատճենահանվել են Հին եգիպտական Մեռյալների գրքում[2]։