Սատիրներ (հունարեն, σάτνροι), պտղաբերության հովանի ոգիներ հին հունական դիցաբանության մեջ։

Ուիլյամ Բուգրոյի «Նիմփաներն ու սատիրը» կտավը

Սիլենների հետ մարմնավորել են բնության տարերային ուժերը և կազմել Դիոնիսոսի (Բաքոս) շքախումբը։ Սատիրները ներկայացվում են ամբարիշտ, կռվարար, պագշոտ, սիրատենչ, լպիրշ ու գինեմոլ, նիմփաներին (հավերժահարսներ) ու մենադներին (բաքոսուհիներ) հետապնդող։ Պատկերվել են գազանակերպ, կիսամարդ, բրդոտ, մորուքավոր, այծի կամ ձիու կճղակներով, ձիու պոչով ու ականջներով, մարդու իրանով ու գլխով։ Այսպես կոչված, անտիկ սատիրային թատերգություններում (օրինակ, Եվրիպիդեսի «Կիկլոպը», Սոֆոկլեսի «Հետապնդիչը») Սատիրների խմբի մասնակցությունը եղել է պարտադիր։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սատիրներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 208

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.