![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f3/An_Antarctic_Mystery_cover.jpg/640px-An_Antarctic_Mystery_cover.jpg&w=640&q=50)
Սառցե սֆինքս
From Wikipedia, the free encyclopedia
«Սառցե սֆինքս» (ֆր.՝ Le Sphinx des glaces), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի ֆանտաստիկ վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպը գրվել է 1897 թվականին, որպես Էդգար Պոի «Արտուր Գորդոն Պիմի արկածները» (1838 թ.) վեպի շարունակություն։ «Սառցե Սֆինքս»-ը հեղինակի միակ ստեղծագործությունն է, որի գործողությունները ամբողջությամբ կատարվում են Անտարկտիկայում։ Վեպի առաջին հրատարակությունը կայացել է Պիեռ Ժյուլ Էտցելի « Magasin d'Éducation et de Récréation» ամսագրում՝ 1897 թ. հունվարի 1-ից (№49) մինչև դեկտեմբերի 15-ը (№72) ընկած ժամանակահատվածում։ Առանձին գրքով առաջին անգամ լույս է տեսել Փարիզում, Էտցելի խմբագրմամբ, 1897 թ.։ Վեպի առաջին հատորը լույս է տեսել 1897 թվականի հունիսի 24-ին, իսկ երկրորդ հատորը՝ նույն թվականի նոյեմբերի 11-ին։ Պատկերազարդ հրատարակությունը լույս է տեսել Ժորժ Ռուի նկարազարդումներով։
Սառցե սֆինքս ֆր.՝ Le Sphinx des glaces | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | կորած աշխարհներ, արկածային, ֆենթեզի, ճանապարհորդական վեպ, ծովային արկածներ և գիտական ֆանտաստիկա |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Նկարագրում է | Հարավային բևեռ և Անտարկտիդա |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Կլովիս Դարտանդոր |
Հաջորդ | Սքանչելի Օրինոկոն |
Նկարազարդող | Ժորժ Ռու |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1897 |
![]() |