Սառույց III
From Wikipedia, the free encyclopedia
Սառույց III, ջրային սառույցի տետրագոնային բյուրեղային տարատեսակ։ Կարելի է ստանալ ջուրը 300 ՄՊա ճնշման տակ մինչև -23 °C (250 Կ) ջերմաստիճանը սառեցնելով։ Դրա խտությունը ավելի մեծ է, քան ջրի խտությունը, բայց այն ամենաքիչ խիտն է բարձր ճնշման գոտում գտնվող բոլոր տեսակի սառույցների մեջ (1.16 գ / սմ³ 350 ՄՊա ճնշմամբ)։ Նույն ճնշման դեպքում ջրի խտությունը կազմում է մոտ 1,12գ/սմ³:
350 ՄՊա ճնշման դեպքում III սառույցի խտությունը 1.16 գ /սմ³ է։ Ստատիկ դիէլեկտրական թափանցելիությունը 117 է։
Սովորական ջրային սառույցը, ըստ Բրիջմանի անվանացանկի, պատկանում է Ih սառույցին։ Լաբորատոր պայմաններում (տարբեր ջերմաստիճաններում և ճնշումներում) ստեղծվել են սառույցի տարբեր տարատեսակներ՝ սառույց II- ից մինչև սառույց XVI :