Սառնաղբյուր (Շիրակի մարզ)
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Սառնաղբյուր, գյուղ Հայաստանի Շիրակի մարզի հարավարևելյան մասում, Արագած լեռան արևմտյան լանջին, մարզկենտրոնից 34 կմ հարավ։
Գյուղ | ||
---|---|---|
Սառնաղբյուր | ||
Հոգեվանք | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ, Ալեքսանդրապոլի գավառ և Անիի շրջան | |
Այլ անվանումներ | Սոգթլու, Ուռնուտ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 2971[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Նախկինում՝ Ուռենուտ, Սոգյուտլի։ Սառնաղբյուր է վերանվանվել 1940 թ.-ին։
Գյուղն ունի արհեստական ջրամբար, որը ոռոգում է Անիի տարածքի 1000 հեկտար հողատարածությունը։
Գյուղում կա նաև հնավայր, Կալաչի կամ Ղալաչի կոչվող բլրի վրա առկա են բազմաթիվ վկայություններ հնավայրի գոյությունը ապացուցող, սակայն առայժմ այն ոչ մի հնագիտական ուսումնասիրությունների չի ենթարկվել։ Գյուղի անվանացանկում կարելի է թվարկել նաև Գյոդիքենդի և Սյոգութլի կամ Սոգթլու անունները, որոնք տրվել են թուրքերի կողմից 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի ժամանակ, ի դեպ պետք է փաստել, որ գյուղը բավականին լուրջ դիմադրություն է ցույց տվել թուրքական ջարդարարներին 1918 թվականի մայիսի 18–23 կամ 24–ը ընկած ժամանակահատվածում։ Այս դեպքերի վերաբերյալ կան բազմաթիվ վկայություններ։ Գյուղը բավականին մեծ տարածք ունի։
Նախնիները 1828-1829 թթ.-ին գաղթել են Ալաշկերտից, Կարսից, Բասենից և Մուշից։
Սառնաղբյուրի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Սառնաղբյուրում գտնվում է նաև քարհանք, որտեղ կա վարդագույն տուֆ և ավազի հանք «Բողթլու» անունով։ Տարածքում կան տուֆի և պեմզայի հարուստ պաշարներ։
Գյուղն ունի մեկ դպրոց։
Սառնաղբյուրում են գտնվում մի շարք սառնորակ աղբյուրներ։ Դրանցից հիշարժան են «Կաթնով աղբյուր», «Թմոյի աղբյուր», «Ձորի Աղբյուր», «Կանալ», «Բռդի աղբյուր» և այլ աղբյուրները։
Գյուղը ունի մի շարք պատմական կոթողներ, որոնք հավանաբար վկայում են, որ գյուղի տարածքը նախկինում բնակեցված է եղել։
Գյուղի կենտրոնում են գտնվում սուրբ Թադևոս (1883 թ.), սուրբ Հակոբ (V-VI դարեր) և Սուրբ Կարապետ (1205 թ.) եկեղեցիները։ Գյուղի մոտ են գտնվում V-XIII դարերի Հոգեվանքը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ուխտատեղին, իսկ 6 կմ արևելք՝ Սուրբ Ղազար եկեղեցին (V-VI դարեր), «Գնդաքար» (մ.թ.ա. 1-ին հազարամյակ) և «Բերդիկ» (մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակ) ամրոցները։ 1883 թվականին կառուցվել է Թադևոս Առաքյալ եկեղեցին, որը այժմ գործող է։
Սառնաղբյուրում է եղել է Լենինականի կարի ֆաբրիկայի արտադրամասերից մեկը։ Սառնաղբյուրում են ծնվել ՀՀ ԳԱ ակադեմիկոս Գ. Սահակյանը, բանաստեղծ Ա. Սարոյանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.