![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/66/Sarah_McBride_portrait_photograph.jpg/640px-Sarah_McBride_portrait_photograph.jpg&w=640&q=50)
Սառա Մաքբրայդ
From Wikipedia, the free encyclopedia
Սառա Էլիզաբեթ Մաքբրայդ, (ծնվել է 1990 թվականի օգոստոսի 9-ին) ամերիկացի ակտիվիստ և քաղաքական գործիչ, 2021 թվականի հունվարից Դելավեր նահանգի Սենատի դեմոկրատական կուսակցության անդամ։ Սառա Մաքբրայդը նախկինում եղել է մարդու իրավունքների ազգային քարոզարշավի մամուլի քարտուղարը[1][2][3]։ Սառա Մաքբրայդը հաղթել է 2020 թվականի նոյեմբերի ընտրություններում Դելավեր նահանգի Սենատի 1-ին Դեմոկրատական շրջանում։ Լինելով երկրի Դելավեր նահանգի առաջին բաց տրանսգենդեր սենատորը՝ Սառա Մաքբրայդը Միացյալ Նահանգների պատմության մեջ տրանսգենդեր ընտրված ամենաբարձրաստիճան պաշտոնյան է[4][5]։
Սեռ | trans woman ![]() | |
---|---|---|
Քաղաքացիություն | Ամերիկայի Միացյալ Նահանգներ ![]() | |
Անձնանուն | Սառա, Tim ![]() | |
Ազգանուն | McBride ![]() | |
Ծննդյան օր | 9 Օգոստոսի 1990 ![]() | |
Ծննդավայր | Ուիլմինգթոն ![]() | |
Ամուսին | Andrew Cray ![]() | |
Մասնագիտություն | ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ, քաղաքական գործիչ ![]() | |
Գործատու | Center for American Progress, Human Rights Campaign, Jack Markell, Ջոզեֆ Բո Բայդեն, Office of Public Liaison ![]() | |
Զբաղեցրած պաշտոն | member of the Delaware State Senate ![]() | |
Շրջանավարտն է՝ | Վաշինգտոնի ամերիկյան համալսարան, Cab Calloway School of the Arts ![]() | |
Ապրելավայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Ուիլմինգթոն ![]() | |
Գործունեության սկիզբ | 2012 ![]() | |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն ![]() | |
Ստեղծագործություն(ներ) | Tomorrow Will Be Different: Love, Loss, and the Fight for Trans Equality ![]() | |
Board member | Վաշինգտոնի ամերիկյան համալսարան ![]() | |
Նշանակալից իրադարձություն | քամինգ աութ, Հրապարակախոսություն ![]() | |
Պարգևներ | Out100 ![]() | |
Պաշտոնական կայք | sarahmcbride.com ![]() | |
IMDb identifier | nm7185815 ![]() |
Մակբրայդին հիմնականում վերագրում են նախկինում Դելավեր նահանգում ընդունված օրենքը, որն արգելում է գենդերային ինքնության հիման վրա խտրականությունը աշխատանքի ընդունման, բնակարանների տրամադրման, ապահովագրության և հասարակական վայրերում[6]։ 2016-ի հուլիսին Սառա Մաքբրայդը ելույթ ունեցավ դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում՝ դառնալով առաջին բացահայտ տրանսգենդերը, ով ելույթ ունեցավ ամերիկյան պատմության խոշոր կուսակցական համագումարում[7][8][9][10]։ 2018թվականին Մաքբրայդը հրատարակեց Ջո Բայդենի առաջաբանով իր գիրքը՝ վաղը այլ կերպ է լինելու, սեր, կորուստ և պայքար տրանսգենդերների իրավահավասարության համար։ Մակբրայդին վերագրում են նախագահ Ջո Բայդենի անձնական հայացքների ձևավորման և նրա քաղաքական էվոլյուցիան տրանսգենդերային խնդիրների վերաբերյալ[11]։
Մակբրայդը Դելավեր նահանգի կոնգրեսի թեկնածու է 2024 թվականի ընտրություններում ՝ Լիզա Բլանթ Ռոչեսթերին փոխարինելու համար։ Ընտրվելու դեպքում նա կդառնա կոնգրեսի առաջին բացահայտ տրանսգենդեր անդամը[12]։