From Wikipedia, the free encyclopedia
Սառա Լին Մարշալ (անգլ.՝ Sarah Lynne Marshall, մայիսի 25, 1933[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - հունվարի 18, 2014[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկաբրիտանական դերասանուհի։
Սառա Մարշալ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1933[1][2] |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | հունվարի 18, 2014[1][2] (80 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Հերբերտ Մարշալ, մայր՝ Edna Best? |
Ամուսին(ներ) | Mel Bourne? և Carl Held? |
Պարգևներ և մրցանակներ | |
Սառա Մարշալը ծնվել է դերասաններ Հերբերտ Մարշալի և Էդնա Բեստի ընտանիքում][4]։
Իր դերասանական կարիերան Սառան սկսել է թատրոնում[5]։ 1960 թվականին Ջորջ Աքսելրոռի «Մնաս բարով, Չառլի» մյուզիքլում կատարած դերի համար Մարշալն արժանացել է «Թոնի» մրցանակի[5]։ Նույն տարում Մարշալը նաև խաղացել է գլխավոր դեր «Ալֆրեդ Հիչքոքը ներկայացնում է» հեռուստասերիալի The Baby-Blue Expression սերիայում։ 1960-ականների ընթացքում նկարահանվել է բազմաթիվ այլ հեռուստասերիալներում, այդ թվում՝ «Մթնշաղի գոտի» (1962), «Ջոկատ Ֆի» (1966), «Խելացի եղիր» (1966) և «Աստղային ճանապարհ։ Օրիգինալ սերիալ» (1967)։ Մարշալը նաև հանդես է եկել որպես հրավիրված աստղ NBC ալիքով ցուցադրվող «Դենիել Բուն» սերիալի երեք էպիզոդներում՝ Cry of Gold (1965), Take the Southbound Stage (1967) և Hero’s Welcome (1968)։ Դերասանուհու վերջին դերը եղել է 2012 թվականի «Վատ արյուն։ Սով» ֆիլմում[5]։
1952-1957 թվականներին Մարշալն ամուսնացած է եղել օսկարակիր ռեժիսոր Վուդի Ալլենի ֆիլմերի դիզայներ Մել Բուրնի հետ[4]։ Իր երկրորդ ամուսնու՝ դերասան Կառլ Հելդի հետ նա ծանոթացել է «Արի ու փչիր քո եղջյուրը» (1961) ֆիլմի նկարահանման ժամանակ[6]։
Սառա Մարշալը մահացել է 2014 թվականի հունվարի 18-ին քաղցկեղից[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.