Սապորոյի ձյան փառատոն
From Wikipedia, the free encyclopedia
Սապորոյի ձյան փառատոն կամ Ձյան տոն Սապորոյում (さっぽろ雪まつり – Սապորո յուկի մացուրի), ճապոնական ոչ պետական տոն, որ նշվում է Հոկայդոյի մայրաքաղաք Սապորոյում ամեն տարվա փետրվարի սկզբին ու տևում 7 օր։ Տոնի ընթացքում ձյունից ու սառույցից պատրաստվում են հարյուրավոր քանդակներ։ Այն ամենախոշոր ու ամենահատկանշական ձմեռային իրադարձություններից մեկն է[1]։ 2007 թվականին (57-րդ փառատոն) շուրջ երկու միլիոն մարդ է այցելել Սապորո՝ տեսնելու ձյունից ու սառույցից պատրաստված հարյուրավոր քանդակները Սապորոյի կենտրոնում՝ Օդորի այգում ու Սուսուկինոյում, ինչպես նաև Սատոլանդում[2]։ 1974 թվականից Օդորի այգում անցկացվում է ձյունից պատրաստված քանդակների միջազգային մրցույթ, որին 2008 թվականին մասնակցել է 14 թիմ աշխարհի տարբեր երկրներից[3]։
Արագ փաստեր Սապորոյի ձյան փառատոն, Տեսակ ...
Սապորոյի ձյան փառատոն | |
---|---|
Տեսակ | Japanese festival? և winter festival? |
Երկիր | Ճապոնիա |
Վայր | Odori Park?, Susukino? և Sapporo Community Dome? |
Առաջինը | 1950 |
snowfes.com(ճապոներեն), snowfes.com/english/(անգլ.), snowfes.com/t/, snowfes.com/c/ և snowfes.com/k/(կոր.) | |
Sapporo Snow Festival Վիքիպահեստում |
Փակել