Սաշա Գիտրի
ֆրանսիացի դրամատուրգ, դերասան, ռեժիսոր և սցենարիստ From Wikipedia, the free encyclopedia
ֆրանսիացի դրամատուրգ, դերասան, ռեժիսոր և սցենարիստ From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Ժորժ Պիեր Գիտրի կամ Սաշա Գիտրի (փետրվարի 21, 1885[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 24, 1957[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի դրամատուրգ, դերասան, ռեժիսոր և սցենարիստ։ Գրել է շուրջ 124 թատերական ներկայացումներ, որոնցից շատերը հաջողություն են ունեցել։ 36 ֆիլմերի ռեժիսոր է, որոնցից 17-ն իր գրած ներկայացումների էկրանավորումն են։ Գիտրին խաղացել է վերջիններիս մեծ մասում («Մի խաբեբայի սիրավեպը», «Ցանկալին», «Իմ հայրը ճիշտ էր» և այլ ֆիլմերում)։
Սաշա Գիտրի ֆր.՝ Sacha Guitry | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1885[1][2][3][…] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հուլիսի 24, 1957[1][2][3][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Ժանսոն-դը-Սայի լիցեյ |
Մասնագիտություն | սցենարիստ, դրամատուրգ, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, լիբրետիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեղինակ, ռեժիսոր և դերասան |
Ամուսին | Jacqueline Delubac?, Geneviève Guitry?, Շառլոտա Լիզես, Yvonne Printemps? և Լանա Մարկոնի |
Ծնողներ | հայր՝ Լյուսեն Գի, մայր՝ Renée Delmas? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գոնկուրյան ակադեմիա |
Ստորագրություն | |
Sacha Guitry Վիքիպահեստում |
Ալեքսանդր կամ Սաշա Գիտրին[6] կոմիկ դերասան Լյուսիեն Գիտրիի և հայտնի լրագրող Ռընե Դելմաս դը Պոն-Ժեստի դուստր Ռընե Դելմասի որդին է։ Գիտրին իրենց ընտանիքի չորս արու զավակներից երրորդն էր, նրա երկու եղբայրները ծնվելուց շատ չանցած մահացել են։ Ավագ եղբայրը՝ Ժանը, ով ծնվել էր 1884 թվականին Սանկտ Պետերբուրգում, դարձել է կոմիկ դերասան ու լրագրող, սակայն մահացել է տրանսպորտային պատահարի հետևանքով՝ 1920 թվականին։
Սաշայի ծնողները բաժանվել են 1885 թվականին, պատճառը հոր սիրավեպն էր Սառա Բեռնարի հետ։ Բաժանումը պաշտոնապես գրանցվել է 1889 թվականի փետրվարին, իսկ Սաշային հանձնել են մոր խնամակալությանը։
Ֆրանսիս դը Կրուասեի խորհրդով Գիտրին իր առաջին ստեղծագործությունը հանձնել է Մարգրիտ Դըվալին, ով Մաթուրինների թատրոնի տնօրենն էր այդ ժամանակ։ Վերջինս համաձայնել է բեմադրել այդ ներակայացումը՝ պայմանով, որ այն օպերետի վերափոխվի։
Այնուհետև Լյուսիեն Գիտրին, ով Վերածննդի թատրոնն էր ղեկավարել, նպաստել իր որդու՝ որպես կոմիկ դերասանի առաջին քայլերին՝ 1904 թվականին Մորիս Դոնեի Աստիճանը ներկայացման մեջ՝ Լորսե կեղծանունով։ Սրա շնորհիվ Գիտրին ծանոթացել է հոր սիրուհու՝ Շառլոտ Լըզեսի հետ։ Հայր ու որդի թշնամացել են, որը տևել է 13 տարի։ Սաշան ու Շառլոտն ամուսնացել են 1907 թվականի օգոստոսի 14-ին՝ Օնֆլյողում։
Սաշա Գիտրին եղել է կինոյի լուրջ քննադատ ու այն ստորադասել է թատրոնին՝ համարելով, որ վերջինս դրամատիկ աշխատանքների ներկայացման լավագույն վայրն է[7]։ Մինչդեռ, հետպատերազմյան տարիներին եղել է նաև ֆիլմերի սցենարիստ (օրինակ՝ Ֆերնանդելի՝ Ադեմարը կամ ճակատագրի խաղալիքը 1951 թվականին նկարահանված ֆիլմի, Ռալֆ Հաբիբի՝ 1960 թվականին նկարահանված «Բռնեք գողին» ֆիլմի սցենարիստ)։
Մի շարք աշխատությունների հեղինակ է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.