Սան Սեբաստիանո ֆուորի լե Մուրա

From Wikipedia, the free encyclopedia

Սան Սեբաստիանո ֆուորի լե Մուրաmap

Սան Սեբաստիանո ֆուորի լե Մուրա (իտալ.՝ San Sebastiano fuori le mura, լատին․՝ Sancti Sebastiani extra muros կամ San Sebastiano ad Catacumbas), բազիլիկ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Տեղակայված է Սուրբ Սեբաստիանոյի գետնադամբարանի վրա։ Սեբաստիանոյի մասունքները պահվում են այս եկեղեցում, մի մասն էլ՝ Սուրբ Պետրոսի տաճարում։ Մինչև 2000 թվականը համարվել է Հռոմի յոթ Ուխտավոր եկեղեցիներից մեկը։ 1960 թվականի դեկտեմբերի 30-ից եկեղեցին տիտղոսակիր է։ 2007 թվականի նոյեմբերի 24-ից եկեղեցու կարդինալ քահանան իսպանացի Լյուիս Մարտինես Սիստաչն է։

Արագ փաստեր Սան Սեբաստիանո ֆուորի լե Մուրա San Sebastiano fuori le mura, Հիմնական տվյալներ ...
Սան Սեբաստիանո ֆուորի լե Մուրա
San Sebastiano fuori le mura
Thumb
Հիմնական տվյալներ
Տեսակփոքր բազիլիկ, ծխական եկեղեցի և եկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունԻտալիա Իտալիա, Հռոմ
ՀասցեVia Appia Antica, 136 - Roma[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Մասն էՀռոմի յոթ ուխտավորական եկեղեցիներ
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
ՆվիրվածՍուրբ Սեբաստիան
ԱնվանվածՍուրբ Սեբաստիան
ՃարտարապետFlaminio Ponzio?
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճբարոկկո
Կառուցման սկիզբ340 թ․
Շինանյութաղյուս, բետոն
Thumb
Thumb
 San Sebastiano fuori le mura (Rome) Վիքիպահեստում
sansebastianofuorilemura.org
Փակել

Պատմություն

Thumb
Սան Սեբաստիանո ֆուորի լե Մուրա եկեղեցու ինտերիերը

Սկզբնապես Սան Սեբաստիանո ֆուորի լե Մուրա բազիլիկը կառուցվել է 4-րդ դարի առաջին կեսին[2]։ Եկեղեցին նվիրված է 3-րդ դարի հռոմեացի հանրահայտ նահատակ Սուրբ Սեբաստիանոյին։ Եկեղեցին կառուցվել է Սբ․ Սեբաստիանոյի գետնադամբարանի վրա, իսկ ֆուորի լե Մուրան վերագրվում է այն փաստին, որ եկեղեցին գտնվում է Ավրելիանոսի պատից դուրս, ինչպես նաև, որպեսզի տարբերակվի Պալատին բլրի վրա գտնվող համանուն Սան Սեբաստիանո ալ Պալատինո եկեղեցուց։

Ըստ հիմնադրման ավանդույթի[3], 258 թվականին, քրիստոնյաների հալածանքների ժամանակ գետնադամբարանները ժամանակավորապես եղել են երկու սրբերի՝ Պողոս և Պետրոս առաքյալների[4] շիրիմների վայր։ Նրանց աճյունները հետագայում տեղափոխվել է իրենց անունները կրող բազիլիկներ։ Սեբաստիանոյին նվիրաբերումը թվագրվում է 9-րդ դարին[5]։

Սեբաստիանոյի մասունքներն այստեղ են տեղափոխվել 350 թվականին։ 826 թվականին դրանք տեղափոխվում են Սուրբ Պետրոսի տաճար՝ վախենալով սարակինոսների գրոհումից։ Փաստորեն վերջիններս նյութականացվում են, իսկ եկեղեցին՝ ոչնչացվում։ Նիկողայոս I Պապի օրոք կառույցը վերահիմնվում է և վերաօծվում Ոնորիոս III (1216–1227 թթ․) Պապի օրոք։

Ներկայիս եկեղեցին 17-րդ դարի շինություն է, որը կառուցումը հովանավորել է կարդինալ Սկիպիոնե Բորգեզեն 1609 թվականին։ Ճարտարապետ Ֆլամինիո Պոնցիոյի մահից հետո, 1613 թվականին կառուցումը շարունակում է Ջիովանի Վասանցիոն, որն էլ ավարտում է այն։

Ակնարկ

Ձախ կողմի առաջին կապելլայում գտնվող Սուրբ Սեբաստիանոյի արձանը Ջուզեպպե Ջորջետտիի աշխատանքն է։ Մասունքների կապելլան տեղակայված է նավում։ Անտեղ պահպանվում է մի քար, որի վրա իբրև թե Հիսուսի ոտնահետքերն են, ինչպես նաև այն նետերից մեկը, որը խոցել է Սեբաստիանոյին, և մի մաս այն սյունից, որին գամված է եղել Սեբաստիանոն իր նահատակության ժամանակ։ Ուշագրավ է Ալբանի կապելլան, որը կառուցվել է 1716 թվականին[6] Կղեմես XI Պապի նախաձեռնությամբ։ Այն նվիրվել է Փաբիանոս Պապին։ Ալբանի կապելլան կառուցել և ձևավորել են Կառլո Մարատտան, Ալեսսանդրո Սպեկկին, Ֆիլիպո Բարիջիոնին և Կառլո Ֆոնտանան։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.