Սան Կառլո
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սան-Կառլո[2] (իտալ.՝ Teatro di San Carlo), օպերային թատրոն Նեապոլում, Եվրոպայի ամենահին օպերային թատրոնը։
Սան Կառլո | |
---|---|
Տեսակ | օպերային թատրոն, իտալական թատրոն և մշակութային կառույց |
Երկիր | Իտալիա |
Գտնվելու վայրը | Նեապոլ |
Հիմնադրման ամսաթիվ | նոյեմբերի 4, 1737 |
Ճարտարապետ | Giovanni Antonio Medrano?[1] և Angelo Carasale?[1] |
Կայք | teatrosancarlo.it(իտալ.) |
Teatro San Carlo (Naples) Վիքիպահեստում |
Թատրոնը կառուցվել է Կառլ 3-րդի հրամանով՝ «Սան-Բարտոլոմեո» թատրոնի փոխարեն (1621 թվական)։ 1737 թվականի նոյեմբերի 4-ին բացվել է նեապոլիտանական օպերան՝ կոմպոզիտոր Դոմենիկո Սարրոյի «Աքիլեսը Սկիրոսում» բեմադրությամբ (Պիետրո Մետաստազիոյի լիբրետոյի հիման վրա)։ 1815-1822 թվականներին Սան Կառլոյի թատրոնը ղեկավարել է Ջոակինո Ռոսսինին, իսկ 1822-1838 թվականներին՝ Գաետանո Դոնիցետին։
1816 թվականի փետրվարի 13-ին թատրոնը հրդեհվել է։ Շենքը վերակառուցել է ճարտարապետ Անտոնիո Նիկոլինին, որը հետագայում զբաղեցրել է «Սան Կառլոյի» թատերական նկարչի պաշտոնը։
Շենքը վերանորոգվել է 1845 և 1854 թվականներին, ինչպես նաև 1943 թվականի պայթյունից հետո։ 18-րդ դարում «Սան Կառլոն» եղել է ամենամեծ թատրոնը Եվրոպայում (3285 տեղ)[3]։ 19-րդ և 20-րդ դարերի վերակառուցման արդյունքում նրա մասշտաբները մեծապես նվազել են։ Ներկայիս թատրոնը տեղավորում է 1386 հանդիսատես[4]։ Թատրոնում 2011 թվականին բացվել է պատմական փաստաթղթերի «Մեմուս» թանգարանը և արխիվը։
Նվագախմբի գլխավոր դիրիժորները (և թատրոնի երաժշտական ռեժիսորները) եղել են Գաբրիել դի Կվերչիտան (1840), Նիկոլ Բոկսան (1844-45), Սալվատոր Ակարտոն (1993-95), Գաբրիել Ֆերրոն (1999—2004), Ջեֆրի Թեյտը (2005-10), Նիկոլա Լիվոտինը (2012 թվականից)։
«Սան Կառլոյի» բեմում երգել են Իտալիայի գրեթե բոլոր հայտնի եգիչները, այդ թվում Բենջամին Ջիլիին, Էնրիկո Կարուզոն, Իզաբելա Կոլբրանը, Ֆրանկո Կորելլին, Մարիա Մալիբրան, Մարիո Դել Մոնակոն, Ջուդիտա Պաստան, Ջովաննի Ռուբինին։
19-րդ դարում «Սան Կառլոյում» տեղի է ունեցել բազմաթիվ օպերաների համաշխարհային պրեմիերաներ, ներառյալ Սիմոն Մայրի (1813) «Մեդեան Կորնթոսում», Ջոակինո Ռոսսինիի (1815, 1818, 1819) «Ելիզավետա՝ անգլիայի թագուհին», «Մովսեսը Եգիպտոսում», «Լճակի կույսը», Գաետանո Դոնիցետի (1835, 1837, 1848) «Լյուչիա դի Լամերմուր», «Ռոբերտո Դևերո», «Պոլիեվկտ», Ջուզեպպե Վերդիի (1845, 1849) «Ալզիրա» և «Լուիզա Միլլեր»։
Հետպատերազմյան շրջանի նշանակալի բեմադրություններից են Ալբան Բերգի (1949) «Վոցցեկ» և Կառլ Օրֆի (1960) «Լուսին», Վերդիի (1984) «Մակբեթ», Իգոր Ստրավինսկի (2001) «Պերսեփոնե» և «Թագավոր Էդիպը», Բենջամին Բրիտտենի (2009) «Փիթեր Գրեյմս» իտալական օպերաների պրեմերիաները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.