From Wikipedia, the free encyclopedia
Սան Անդրես ամրոց (իսպ.՝ Castillo de San Andrés կամ Torre de San Andrés ), ամրոց Սան Անդրես գյուղում, Սանտա Կրուզ դե Տեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա։ Ամրոցը ծառայել է կղզին ծովահենների հարձակումներից պաշտպանվելու համար։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նկարագրություն | |
Տեսակ | Ամրոց |
Տեղագրություն | San Andrés? |
Վարչական միավոր | Սանտա Կրուզ դե Տեներիֆե[1] |
Գտնվում է ափին | Կերսադո դե Անդրես կիրճ |
Երկիր | Իսպանիա |
Կառուցված | 17-րդ դար |
Ընթացիկ վիճակ | Կիսավեր |
Ճակատամարտեր | Սանտա Կրուզ դե Տեներիֆե |
San Andrés Castle Վիքիպահեստում |
16-րդ դարում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 2-րդը իտալացի ռազմական ինժեներ Լեոնարդու Տորիանիին ուղարկում է ամրացնելու Սանտա Կրուզ դե Տեներիֆեի ափերը, որոնցից առավել կարևոր էր Սալազարի հովտի պաշտպանությունը, այն այժմյան Սան Անդրես քաղաքն է։
Որոշ հնագետներ համաձայն են այն կարծիքին, թե ամրոցը կառուցվել է 1706 թվականին, չնայած կան հիշատակություններ, ըստ որոնց՝ այն կառուցվել է 1697 թվականին։ 17-րդ դարում լուրջ անհրաժեշտություն առաջացավ կղզին ծովահենների հարձակումներից պաշտպանելու։
1797 թվականին՝ Սանտա Կրուզ դե Տեներիֆեի ճակատամարտի ժամանակ ամրոցը շատ լուրջ դեր խաղաց, սակայն կրակրոցներից ամրոցը բավական վնասվեց։
Ամրոցը կառուցվել է Սերսադո դե Անրդես կիրճի առջև, ինչի պատճառով հորդառատ անձրևների ժամանակ, երբ կիրճը բարձրացել է և ողողել ամրոցը, դրա մի մասը փլվել է, սակայն մյուս մասերը դեռ կանգուն են։
1967 թվականի նոյեմբերի 28-ին այն գրանցվել է Իսպանիայի Պատմական Ժառանգության հուշարձանների ցանկում( Spanish Historical Heritage), 1949 թվականի ապրիլի 22-ին՝ "Patrimonio Histórico Español"-ի հուշարձանների ցանկում, իսկ 1999 թվականին հռչակվել է Կանարյան կղզիների Պատմական Ժառանգության հուշարձան։
2012 թվականի հուլիսի 24-ին ամրոցի կողքին բացվեց հուշաքար՝ ի հիշատակ Դե լա Գեստայի 215-ամյակի։
Ծրագիր կա՝ հետագայում վերականգնել ամրոցի տարածքը և այն դարձնել հրապարակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.