իսպանացի քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Սանտյագո Կարիլիո Սոլարես (իսպ.՝ Santiago Carrillo Solares, հունվարի 18, 1915[1][2][3][…], Խիխոն, Օվիեդո, Իսպանիա[4] - սեպտեմբերի 18, 2012[5][1][2][…], Մադրիդ, Իսպանիա[6]), իսպանական և միջազգային բանվորական շարժման գործիչ։
Սանտյագո Կարիլիո իսպ.՝ Santiago Carrillo | |
---|---|
Ծնվել է | հունվարի 18, 1915[1][2][3][…] |
Ծննդավայր | Խիխոն, Օվիեդո, Իսպանիա[4] |
Մահացել է | սեպտեմբերի 18, 2012[5][1][2][…] (97 տարեկան) |
Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա[6] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Երկեր | Eurocommunism and the State? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գրող |
Ծնողներ | հայր՝ Վենսեսլաո Կարիլյո |
Զբաղեցրած պաշտոններ | Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, Իսպանիայի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, General Secretary of the Socialist Youth of Spain? և General Secretary of the Unified Socialist Youth? |
Կուսակցություն | Իսպանիայի կոմունիստական կուսակցություն և Workers' Party of Spain – Communist Unity? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Խոսե Կարիլիո Մենենդես |
Ստորագրություն | |
Santiago Carrillo Վիքիպահեստում |
1918 թվականից եղել է Երիտասարդության սոցիալիստական ֆեդերացիայի (ԵՍՖ) անդամ։ Աշխատել է «Սոցիալիստա» («El Socialista») թերթում։ 1934-1936 թվականներին ԵՍՖ-ի գլխավոր քարտուղարն էր։ 1934 թվականի հոկտեմբերի զինված ապստամբության ժամանակ մտել է հեղափոխական կոմիտեի մեջ։ Իսպանիայի սոցիալիստական երիտասարդության միացյալ միության (1936 թվականի ապրիլ) հիմնադիրներից է, ընտրվել է նրա գլխավոր քարտուղար։ 1936 թվականից Իսպանիայի կոմունիստական կուսակցության (ԻԿԿ) անդամ է։ 1936-1939 թվականներին մտել է Մադրիդի պաշտպանության խունտայի մեջ։ Իսպանական հանրապետության պարտությունից հետո տարագրվել է։ 1937 թվականի մարտից ԻԿԿ ԿԿ-ի անդամ էր, 1937-1945 թվականներին՝ ԻԿԿ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1945 թվականից՝ անդամ (1960 թվականից՝ ԳԿ-ի անդամ)։ 1940 թվականին եղել է Երիտասարդության կոմունիստական ինտերնացիոնալի քարտուղար, 1945 թվականից՝ ԻԿԿ ԿԿ-ի քարտուղարության անդամ։ 1960 թվականից Կարիլիոն ԻԿԿ գլխավոր քարտուղարն էր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.