Մոմպոքս կամ Մոմպոս, պաշտոնապես՝ Սանտա Քրուզ դե Մոմպոքս, քաղաք և մունիցիպալիտետ Կոլումբիայում՝ Բոլիվարի դեպարտամենտում, որը պահպանել է իր գաղութային բնույթը։ Մոմպոքսի տնտեսության ամենանշանակալի ճյուղերը զբոսաշրջությունը, ձկնորսությունից ու տեղական անասնապահությունից առաջացած առևտուրն են։ Քաղաքն ունի մոտ 30000 բնակիչ, գտնվում է Պինիլյոս և Սան Ֆերնանդո համայնքների հարևանությամբ։ Մոմպոքսի պատմական կենտրոնը 1995 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում` որպես պահպանված գաղութային ճարտարապետություն՝ ճարտարապետական ոճերի խառնուրդի շնորհիվ[1]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել
Հարավային Ամերիկայի իսպանական մեծ տարածքի ազատագրող Սիմոն Բոլիվարը, ասել է «Եթե ես իմ կյանքի համար պարտական եմ Կարակասին, ապա իմ փառքի համար՝ Մոմպոքսին»։ 1812 թվականին Սիմոն Բոլիվարը ժամանել է Մոմպոքս և հավաքագրել գրեթե բոլոր աշխատունակ մարդկանց՝ մոտ չորս հարյուր հոգու. նրանցից հետագայում ստեղծվեց բանակ, որը Կարակասում հաղթանակ տարավ։