![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a1/Bandera_santa_cruz_de_la_palma.png/640px-Bandera_santa_cruz_de_la_palma.png&w=640&q=50)
Սանտա Կրուս դե լա Պալմա
վարչատարածքային միավոր Իսպանիայում / From Wikipedia, the free encyclopedia
Սանտա Կրուս դե լա Պալմա (իսպ.՝ Santa Cruz de la Palma), քաղաք և վարչատարածքային միավոր Լա Պալմա կղզու արևելյան հատվածում՝ Իսպանիայի Թագավորությանը պատկանող Կանարյան կղզիների Սանտա Կրուս դե Տեներիֆե նահանգում[1]։ Գտնվում է արևելյան ափին։ Սանտա Կրուսը Լա Պալմա կղզու երկրորդ խոշորագույն քաղաքն ու մայրաքաղաքն է։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սանտա Կրուս դե լա Պալմա | |||||
Santa Cruz de La Palma | |||||
| |||||
![]() Քաղաքի համայնպատակերը | |||||
Երկիր | ![]() | ||||
Ինքնավար համայնք | Կանարյան կղզիներԿանարյան կղզիներ | ||||
Քաղաքապետ | Սերխիո Կառլոս Մատոս Կաստրո | ||||
Մակերես | 43.38 կմ² | ||||
ԲԾՄ | 4 մ | ||||
Խոսվող լեզուներ | իսպաներեն | ||||
Բնակչություն | 16,330 մարդ (2013) | ||||
Կրոնական կազմ | Կաթոլիկություն | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոստային դասիչ | 38700 | ||||
Ավտոմոբիլային կոդ | TF | ||||
Պաշտոնական կայք | santacruzdelapalma.es(իսպ.) | ||||
| |||||
Փակել
Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ Սանտա Կրուս դե լա Պալմայի բնակչությունը կազմում է 16 330 մարդ[2][2]։ Վերջիններս դավանում են հիմնականում կաթոլիկություն և խոսում իսպաներեն։ Քաղաքը զբաղեցնում է 43,38 կմ² տարածք[3] և գտնվում է ծովի մակարդակից ոչ ավելի քան 4 մետր բարձրության մետր բարձրության վրա։