Սանկտ Պետերբուրգի թանգարաններ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Սանկտ Պետերբուրգում գործում են ավելի քան 200 թանգարաններ ու թանգարանների մասնաճյուղեր։
Ցանկում ընդգրկված են Սանկտ Պետերբուրգի՝ հասարակությանը հասանելի թանգարանների մեծ մասը (բացառություն են կազմում առանձին կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, զորամասերի ու հասարակական կազմակերպությունների պատմությանը նվիրված թանգարանները)։
Հենց Սանկտ Պետերբուրգում են բացվել Ռուսաստանի առաջին հասարակական թանգարանները։ 1702 թ-ից հրապարակվել են Պետրոս Ι-ի հրամանները մոդելների ու հազվագյուտ տարբեր իրերի հավաքման ու պահպանման մասին։ 1714 թ. հիմնվել է հասարակական առաջին պետական թանգարանը՝ Կունտսկամերա, որի կազմի մեջ ընդգրկված էին «Կունսկաբինետը» (Ռուսաստանի առաջին գեղարվեստական թանգարանը) ու «Մյունսկաբինետը» (դրամագիտական առաջին թանգարանը)[1]։