Սանդվիկա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սանդվիկա[1] (նորվ.՝ Sandvika), Աքերսհուս կոմունաի վարչական կենտրոն, Նորվեգիա։ Սանդվիկան քաղաքի կարգավիճակ ստացել է 2003 թվականի հուլիսի 4-ին։
Բնակավայր | ||
---|---|---|
Սանդվիկա | ||
նորվ.՝ Sandvika | ||
Երկիր | Նորվեգիա | |
Համայնք | Բերում | |
ԲԾՄ | 12±1 մետր | |
Բնակչություն | 115 543 մարդ (2021) | |
Պաշտոնական կայք | sandvikaby.no | |
| ||
Սանդվիկան տեղակայված է մայրաքաղաք Օսլոյից 15 կմ դեպի արևմուտք, ունի ավտոբուսային և երկաթգծային կայաններ։ Սանդվիկանյում է գտնվում Flytoget-ի կանգառներից մեկը՝ արագընթաց գնացք դեպի Օսլոի օդանավակայան։ Սանդվիկանյից դեպի օդանավակայան ճանապարհը տևում է 39 րոպե։
Սանդվիկանում է գտնվում Sandvika storsente առևտրի կենտրոնը։ Զբաղեցնելով 5000 մ², այն իր մեջ պարունակում է 190 խանութներ։ Ինչպես նաև քաղաքում կա հանրային գրադարան, 8 դահլիճից բաղկացած կինոթատրոն և վերջերս շահագործման հանձնված մշակույթի տուն։
Վաղ շրջանում այստեղ գործել է Նորվեգիայի մենեջմենթի դպրոցը։ 2005 թվականի օգոստոսին դպրոցը տեղափոխվել է Օսլոյում գտնվող Նյուդալեն շրջան։
2014 թվականին քաղաքը դարձել է Նորվեգիայի առաջին քաղաքը, որտեղ ստեղծվել է էներգիաարդյունավետ հասարակական շենք[2]։
1895 թվականին այստեղ ժամանել է Կլոդ Մոնեն։ Նա նկարել է մի քանի կտավներ քաղաքի լանդշաֆտներից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.