From Wikipedia, the free encyclopedia
«Շեղբի վրայով վազողը» (անգլ.՝ Blade Runner), 1982 թվականի ամերիկյան գիտաֆանտաստիկ կինոնկար, որի ռեժիսորն է Ռիդլի Սքոթը, դերակատարներն են՝ Հարիսոն Ֆորդը, Ռուտգեր Հաուերը, և Շան Յանգը։
Շեղբի վրայով վազողը անգլ.՝ Blade Runner | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | tech noir?, կիբեռպանկ, թրիլեր, նեո նուառ, հակաուտոպիական ֆիլմ, ֆիլմ նուար[1], ֆանտաստիկ ֆիլմ[2][3][4][…], դրամա, մարտաֆիլմ, գիտաֆանտաստիկ արտհաուս ֆիլմ և վեպի էկրանավորում |
Թեմա | անդրոիդ և արհեստական բանականություն |
Հիմք | Արդյո՞ք անդրոիդները էլեկտրական ոչխարների մասին են երազում |
Թվական | հունիսի 25, 1982[2][5], սեպտեմբերի 10, 1982[6], սեպտեմբերի 24, 1982[7], հոկտեմբերի 14, 1982[8] և 1982 |
Պրեմիերա | Հունիսի 25, 1982 (ԱՄՆ) |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռիդլի Սքոթ |
Պրոդյուսեր | Մայքել Դիլի |
Սցենարի հեղինակ | Հեմփթոն Ֆանչեր[9] և Դեյվիդ Փիփլս[9] |
Դերակատարներ | Հարիսոն Ֆորդ Ռուտգեր Հաուեր Շան Յանգ Էդվարդ Ջեյմս Օլմոս Մ. Էմմետ Ուալշ Դերիլ Հանա |
Օպերատոր | Jordan Cronenweth? |
Երաժշտություն | Վանջելիս |
Մոնտաժ | Թերի Ռալինգզ Մարշա Նակաշիմա Լես Հիլի (ռեժ. կտրվածք) |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
Նկարահանման վայր | Լոս Անջելես |
Կինոընկերություն | Warner Bros. |
Տևողություն | ԱՄՆ կտրվածք՝ 116 րոպե Միջազգային կտրվածք՝ 117 րոպե Ռեժիսորի կտրվածք՝ 116 րոպե Վերջին կտրվածք՝ 117 |
Բյուջե | $28,000,000 |
Շահույթ | 27 615 743 $[5], 41 722 424 $[10] և 32 914 489 $[10] |
Հաջորդ | Շեղբի վրայով վազողը - 2049 |
Պաշտոնական կայքէջ | |
Blade Runner Վիքիպահեստում |
Սցենարը գրել են Համպտոն Ֆանչերը և Դեյվիդ Փիփլզը, և հիմնված է Ֆիլիպ Կինդրեդ Դիքի «Արդյո՞ք անդրոյդները երազում են էլեկտրական ոչխարների մասին» գիտաֆանտաստիկ վեպի վրա։
Ֆիլմը պատմում է մի դիստոպիական Լոս Անջելեսի մասին՝ 2019 թվականին, որտեղ գենետիկապես ստեղծված էակներ ռեպլիկանտ անունով, որոնք մարդկանցից արտաքինով չեն տարբերվում, օգտագործվում են վտանգավոր կամ ստրկական աշխատանքի համար, Երկրի արտաշխարհ գաղութներում։
Մի ռեպլիկանտների ապստամբությունից հետո, նրանց լինելը Երկրի վրա անօրինական է դառնում, և հատուկ ոստիկանություն է դաստիարակվում, Շեղբի վրայով վազող կամ բլեյդ ռաներ անունով, Երկրի վրա փախած ռեպլիկանտներին հետապնդելու և «պաշտոնաթող» անելու համար։ Պլանը կենտրոնանում է մի խումբ վերջերս փախած և Լոս Անջելեսում թաքնված անասնական և խորամանկ րեպլիկանտների վրա, և Ռիք Դեքարդի (Հարիսոն Ֆորդ) վրա, ով դժկամորեն համաձայնվում է ևս մի աշխատանքի։
Շեղբի վրայով վազողը սկզբում բևեռացրեց քննադատներին՝ ոմանք նրա արագությունը չսիրեցին, երբ ուրիշները վայելեցին նրա թեմատիկ բարդությունը։ Ֆիլմը լավ չաշխատեց հյուսիս ամերիկյան կինոթատրոններում։ Չնայած ֆիլմի դրամարկղային ձախողության, նա վերածվել է պաշտամունքային դասականի[11]։ Բլեյդ Ռաները գովվել է իր արտադրական նախագծի համար, որը պատկերում է մի «հնասազեցված» ապագա[12][13]։ Դա մնում է նոր-սև ոճի առաջատար օրինակներից[14]։ Բլեյդ Ռաները գրող Ֆիլիպ Կ. Դիքին բերեց Հոլիվուդի ուշադրության, և դրանից հետո իր գործերի վրա հիմնված նաև ուրիշ կինոնկարներ են սարքվել[15]։ Ռիդլի Սկոտի կարծիքով, Բլեյդ Ռաները «երևի» իր ամենալրիվ և ամենաանձնական կինոն է[16][17]։ 1993 թվականին որոշվեց, որ Բլեյդ Ռաները իբրև «մշակությաին, պատմական, կամ գեղագիտականապես կարևորագույն» կինոնկար պահպանվի ԱՄՆ-ի Ազգային Կինոնկարի Գրանցումում, Համագումարի Գրադարանի կողմից։
2007 թվականին Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում ֆիլմը 97-րդն է, իսկ 2002 թ. Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն թրիլեր ֆիլմերի ցանկում 74-րդը։
Կինոնկարի յոթը տարբերակ են ցույց տրվել՝ տարբեր շուկաներում, և ֆիլմի գործադիրների կողմից վիճելի փոփոխությունների արդյունքով։ Ռեժիսորի Կտրվածք տարբերակ շուկա եկավ 1992 թվականին, որոշ ցուցադրությունների ուժեղ պատասխանի պատճառով։ Դրա և իր վարձելու բարձր քանակի պատճառով, նա դարձավ առաջին կինոնկարներից, որ DVD-ի վրա լույս տեսավ՝ միջակ տեսական և ձայնային որակով[18]։ 2007 թվականին Warner Bros.-ը որոշ կինոթատրոններում և DVD/HD DVD/Blu-ray շուկա բերեց 25-րդ տարեդարձի առթիվ թվային ձևով վերատիրապետած Սկոտի Վերջնական Կտրվածքը[19]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.