Սայիդ Հալիմ փաշա
From Wikipedia, the free encyclopedia
Սայիդ Հալիմ փաշա (հունվարի 18, 1865(1865-01-18)[1] կամ հունվարի 28, 1865(1865-01-28)[2], Կահիրե, Եգիպտոս - դեկտեմբերի 6, 1921(1921-12-06), Հռոմ, Իտալիա), թուրք պետական գործիչ։ Երիտթուրքերի պարագլուխներից և հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործներից։ Հայտնի էր իր տեսական աշխատություններով։ Գտնում էր որ իսլամ, ի տարբերություն առաջընթացը «խոչընդոտող» քրիստոնեության, ժողովրդավարական կրոն է՝ հիմնված իրավահավասարության և անձն, ազատության վրա։ Այդ պատճառով, ըստ Սայիդ Հալիմի, իսլամական աշխարհում անհարկի է պայքարը ժողովրդավարության և ազատության համար։ 1913 թվականին նշանակվել է մեծ վեզիր՝ միաժամանակ կատարելով «Միություն և առաջադիմություն» կուսակցության գլխավոր քարտուղարի պարտականությունները։ Առաջին աշխարհամարտի (1914-1918) վերջին շրջանում մեծ վեզիրի պաշտոնը զիջել է Թալեաթին Մուդրոսի զինադադարից (1918) հետո ձերբակալվել է և պատասխանատվության ենթարկվել իբրև պատերազմի հանցագործ և հայերի տեղահանության ու ցեղասպանության կազմակերպման մասնակից։ Կարողացել է փրկվել է պատժից և աքսորվել Մալթա, իսկ 1921 թվականին ազատ արձակվել։
Սայիդ Հալիմ փաշա թուրքերեն՝ Said Halim | |
---|---|
Ծնվել է | հունվարի 18, 1865(1865-01-18)[1] կամ հունվարի 28, 1865(1865-01-28)[2] |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
Մահացել է | դեկտեմբերի 6, 1921(1921-12-06) (56 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
Գերեզման | Մահմուդ II-ի դամբարան |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Օսմանյան կայսրության մեծ վեզիր և Ministry of Foreign Affairs of the Ottoman Empire? |
Կուսակցություն | Միության և Առաջադիմության Կոմիտե |
Said Halim Pasha Վիքիպահեստում |
1921 թվականի դեկտեմբերի 6-ին Հռոմում Սայիդ Հալիմին սպանել է հայ վրիժառու Արշավիր Շիրակյանը։