From Wikipedia, the free encyclopedia
Սամոբոր (խորվ.՝ Samobor) , քաղաք Խորվաթիայում՝ Զագրեբի ժուպանում (գավառ, շրջան)։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1242 թվականին[3]։ Խորվաթիայի ապակեգործության գլխավոր կենտրոններից մեկն է, հնուց ի վեր հռչակված բյուրեղապակու արտադրությամբ։ Խորվաթիայում զբոսաշրջության ամենագրավիչ և ամենասիրված վայրերից մեկն է համարվում։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով համայնքի բնակչության թվաքանակը եղել է 37 633[4], բուն քաղաքինը՝ 15 956[4]:
Բնակավայր | ||
---|---|---|
Սամոբոր | ||
խորվ.՝ Samobor | ||
Երկիր | Խորվաթիա | |
Համայնք | Zagreb? | |
Մակերես | 251,5 կմ², 16,6 կմ² | |
ԲԾՄ | 158,31±0,01 մետր | |
Բնակչություն | ▲37 435 մարդ (օգոստոսի 31, 2021)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Փոստային դասիչ | 10430[2] | |
Պաշտոնական կայք | samobor.hr | |
| ||
Սամոբորը ընկած է Սավա գետի հովտում, Ժումբերակ լեռնաշղթայի ճյուղավորումներից մեկի ստորտին։ Գտնվում է Սլովենիայի հետ Խորվաթիայի ունեցած պետական սահմանից 5 կիլոմետր դեպի արևելք, երկրի մայրաքաղաք Զագրեբից 10 կիլոմետր դեպի արևմուտք։ Զագրեբի հետ կապված է ավտոմայրուղով։ Ամենաբարձր կետը Ռավնիցե սարն է, որի բարձրությունը ծովի մակերևույթից 860 մետր է։
1980-2000 թթ. եղանակային վիճակագրությունը.
Միջին տարեկան ջերմաստիճանը՝ 10,38 °C, տեղումների միջին տարեկան քանակը՝ 991 մմ[5][6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.