From Wikipedia, the free encyclopedia
Սամիդ Գյուլաղա օկլի Իմանով (ադրբ.՝ Samid Gülağa oğlu İmanov, հոկտեմբերի 14, 1981, Həsənabad, Neftchala, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 4, 2016, Թալիշ, Թարթառի շրջան, Ադրբեջան), Ադրբեջանի զինված ուժերի և հատուկ նշանակության ջոկատների մայոր, Նա զոհվել է 2016 թվականի ապրիլյան մարտերի ընթացքում։ Մահից հետո նրան շնորհվել է «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում[1][2]։
Սամիդ Իմանով | |
---|---|
ադրբ.՝ Samid İmanov | |
հոկտեմբերի 14, 1981 - ապրիլի 4, 2016 (34 տարեկան) | |
Ծննդավայր | Həsənabad, Neftchala, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Թալիշ, Թարթառի շրջան, Ադրբեջան |
Գերեզման | Նեֆթչալա |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Զորատեսակ | Հատուկ նշանակության զորքեր և Ադրբեջանի հատուկ նշանակության զորքեր |
Կոչում | մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016) և Հայ-ադրբեջանական ընդհարումներ (2014) |
Կրթություն | Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարան |
Պարգևներ |
Սամիդ Իմանովը ծնվել է 1981 թվականի հոկտեմբերի 14-ին Հասանաբադ բնակավայրում, որը գտնվում է Նեֆթչալայի շրջանի հյուսիսում։ Սամիդ Իմանովը ընտանիքի առաջին որդին էր։ Նա ուներ երկու քույր և եղբայր։
Սամիդ Իմանովը սովորել է Նեֆթչալայի շրջանի թիվ 1 միջնակարգ դպրոցում 1988-1998 թվականներին։ 1998 թվականին Իմանովն ընդունվել է Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոց, իսկ 2003 թվականին գերազանց ավարտել է այն։ 2003 թվականին նա պարգևատրվել է Ադրբեջանի Հանրապետության 3-րդ նախագահ Հեյդար Ալիևի կողմից[3][4]։
Սամիդ Իմանովն ամուսնացել է 2013 թվականի հունիսի 16-ին։ Նրանք ունեցել են դուստր և որդի։
Սամիդ Իմանովը 2004 թվականի հունիսից ծառայել է որպես Հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի տեղակալ, խմբի հրամանատար, դիվիզիայի հրամանատար, ջոկատի հրամանատար և շտաբի պետ։ Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոցն ավարտելուց հետո Սամիդ Իմանովը ռազմական դասընթացներ է հաճախել Թուրքիայի Հանրապետությունում։ Սամիդ Իմանովը նաև եղել է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի անվտանգության ծառայության պետ։ 2015 թվականի մայիսի 9-ին Սամիդ Իմանովը պարգևատրվել է շքանշանով՛ Ռուսաստանի Մոսկվայի «Կարմիր հրապարակ»ում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսում։
2016 թվականի ապրիլի 19-ին, Ադրբեջանի Հանրապետության Նախագահի և Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի թիվ 1966 հրամանով, Մայոր Սամիդ Իմանովին հետմահու շնորհվել է «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.