From Wikipedia, the free encyclopedia
Սահան Պրադհան (նեպալ.՝ सहाना प्रधान, հունիսի 11, 1927, Կատմանդու, Նեպալ - սեպտեմբերի 22, 2014, Կատմանդու, Նեպալ), նեպալցի պետական գործիչ, կոմունիստական կուսակցության նշանավոր առաջնորդներից մեկը, Գիրիջա Պրասադ Կոյիրալայի կոալիցիոն կառավարությունում եղել է Նեպալի արտաքին գործերի նախարար (2007-2008)։
Սահան Պրադհան | |
Կուսակցություն՝ | Նեպալի կոմունիստական կուսակցություն և Nepal Communist Party? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ծննդյան օր | հունիսի 11, 1927 |
Ծննդավայր | Կատմանդու, Նեպալ |
Վախճանի օր | սեպտեմբերի 22, 2014 (87 տարեկան) |
Վախճանի վայր | Կատմանդու, Նեպալ |
Քաղաքացիություն | Նեպալ |
Ամուսին | Pushpa Lal Shrestha? |
Սահան Պրադհանը ծնվել է 1927 թվականի հունիսի 11-ին, Կատմանդուում։ 1938 թվականին նրա ընտանիքը գաղթել է Բիրմա, որտեղ Սահանը անցկացրել է իր պատանեկությունը։ 1945 թվականին վերադարձել է Նեպալ, 1950-ական թվականներին աշխատել է տարրական և միջնակարգ դպրոցներում որպես ուսուցիչ։ 1953 թվականին Հնդկաստանի Պատնայի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան, 1961 թվականին՝ Նեպալի Տրիբխուվանի համալսարանում տնտեսության մագիստրոսի աստիճան։ 1964-1973 թվականներին դասավանդել է Տրիբխուվանի համալսարանի Պադմա Կանյա քոլեջում, 1973-1975 թվականներին՝ համալսարանում։ Այդ շրջանում ակտիվ պայքարել է ժողովրդավարության և կանանց իրավունքների համար։
Ամուսնացած է եղել Նեպալի կոմունիստական կուսակցության առաջնորդ և այդ կուսակցության գլխավոր գործիչներից մեկի՝ Պուպշա Լալա Շրեստհայի հետ (քաղբյուրոյի անդամ 1978 թվականից)։ Իր քաղաքական գործունեության ընթացքում մի քանի ամիս անցկացրել է բանտում։ 1986 թվականին դարձել է կուսակցության առաջնորդ։ Նրա պառակտումից հետո՝ 1997-2001 թվականներին, եղել է Նեպալի կոմունիստական կուսակցության (մաքսիստ-լենինյան) նախագահ և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2002 թվականի նեպալցի կոմունիստների միավորումը։
1990-ական թվականներին բազմիցս մտել է Նեպալի կառավարության կազմի մեջ՝
Պրադհանի քույր Սադհան Ադիկարին եղել է կոմունիստական շարժման առաջնորդներից մեկը։
Սահան Պրադհանը մահացել է 2014 թվականի սեպտեմբերի 22-ին 87 տարեկան հասակում՝ Կատմանդուում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.