From Wikipedia, the free encyclopedia
Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարան (հուն․՝ Αριστοτέλειο Πανεπιστήμιο Θεσσαλονίκης, հաճախ կոչվում է պարզապես Արիստոտելի համալսարան), պետական համալսարան Հունաստանի Սալոնիկ քաղաքում[5]:
Սալոնիկի Արիստոտելի համալսարան Αριστοτέλειο Πανεπιστήμιο Θεσσαλονίκης | |
---|---|
Համալսարանի համայնապատկերը | |
Տեսակ | պետական համալսարան |
Հիմնադրված է | 1925 թվական |
Անվանված է | Արիստոտել |
Ռեկտոր | Յանիս Միլոպուլոս (Ιωάννης Μυλόπουλος) |
Ուսանողներ | 95 հազար |
Բակալավրիատ | 86 հազար |
Անդամակցություն | Միջերկրածովյան համալսարանների ասոցիացիա, Եվրոպայի ճարտարագիտական համալսարանների միություն, Ուտրեխտի ցանց, Եվրոպայի համալսարանների միություն[1], Greek Universities Network?[2], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[3] և Open Technologies Alliance?[4] |
Կամպուս | 230 հազար |
Երկիր | Հունաստան |
Տեղագրություն | Սալոնիկի մունիցիպալիտետ |
Կայք | auth.gr(անգլ.) |
Aristotle University of Thessaloniki Վիքիպահեստում |
Առավել խոշոր ակադեմիական հաստատությունն է ինչպես բուն Հունաստանում, այնպես էլ Բալկանյան թերակղզում։ Հիմնադրվել է 1925 թվականին Հունաստանի նախկին վարչապետ Ալեքսանդրոս Պապանաստիսի առաջարկությամբ։ Ի սկզբանե կոչվում էր Սալոնիկի համալսարան։
1954 թվականին վերանվանվել է։ Համալսարանը կրում է հույն անվանի փիլիսոփա Արիստոտելի անունը, իսկ համալսարանի տարբերանիշը համարվում է Դիմիտրիս Սալոնիկացու նկարը, ով հանդիսանում է Սալոնիկ քաղաքի հովանավոր սուրբը։
Համալսարանը ունի շուրջ 12 ֆակուլտետներ։ Համալսարանի ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 230 հազար մ²։
Հիմնական ուսուցման լեզուն հունարենն է։ Համալսարանի ուսանողները ուսումնասիրում են նաև անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.