From Wikipedia, the free encyclopedia
Սալոմոն Ավգուստ Անդրե (շվեդ.՝ Salomon August Andrée, հոկտեմբերի 18, 1854[1][2][3][…], Յոնչյոպինգ, Յոնչյոպինգ, Շվեդիա - 1897[1][3][4][…], Kvitøya, Շպիցբերգեն, Նորվեգիա[1]), շվեդ ինժեներ, բնախույզ, օդագնաց, Արկտիկայի հետազոտող։
Սալոմոն Ավգուստ Անդրե շվեդ.՝ Salomon August Andrée | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1854[1][2][3][…] Յոնչյոպինգ, Յոնչյոպինգ, Շվեդիա |
Մահացել է | 1897[1][3][4][…] Kvitøya, Շպիցբերգեն, Նորվեգիա[1] |
Գերեզման | Հյուսիսային գերեզմանատուն[5][6][7][…] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, ճարտարագետ, balloonist, ճարտարագետ-մեխանիկ և լուսանկարիչ |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա և Q18691758? |
Ալմա մատեր | Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ |
Տիրապետում է լեզուներին | շվեդերեն[8] |
Salomon August Andrée Վիքիպահեստում |
Սալոմոն Ավգուստ Անդրեն ծնվել է 1854 թվականի հոկտեմբերի 18-ին, Գրենա քաղաքում, դեղագործ Կլաուս Գեորգ Անդրեի բազմանդամ ընտանիքում։ Անդրեների ընտանիքն ուներ հինգ որդի և երկու դուստր։ Սալոմոնը ավարտել է Ստոկհոլմի թագավորական տեխնիկական ինստիտուտը։ Նա աշխատել է որպես գծագրող։ 1876 թվականին Սալոմոն Անդրեն Ֆիլադելֆիայի Համաշխարհային ցուցահանդեսում աշխատել է որպես Շվեդիայի տաղավարի պահակ, ինչը թույլ է տվել նրան ուշադիր ծանոթանալ բոլոր ցուցանմուշներին։
1892 թվականին նա Շվեդիայի Գիտությունների ակադեմիայից դրամական օժանդակություն ստացավ (Անդրեին աջակցում էին երկրի նշանավոր գիտնականներ Ն. Ա. Նորդենշելդը, Գ. Գիլդեբրանդ-Գիլդեբրանդսոնը, Գ. Ռետցիուսը, Օ. Մոնտելիուսը) և հետագա երկու տարիների ընթացքում սեփական «Սվեա» օդապարիկով ինը թռիչք իրականացրեց Շվեդիայի և Բալթիկ ծովի վրայով։ Նրանցից մեկում, չնայած փոթորկոտ եղանակին, նրա օդապարիկը բարձրացավ 4387 մետր՝ սահմանելով բարձրության ռեկորդ։ Թռիչքների ընթացքում եկան այն եզրակացության, որ անհրաժեշտ է օդապարիկը կառավարել, որի համար Անդրեն օգտագործում էր առագաստներ և գայդրոպներ (guide-rope), որը կես դար առաջ հայտնագործել էր բրիտանացի օդագնաց Չարլզ Գրինը։ Գայդրոպների և արգելակային պարանների ծանրությունը օդապարիկին պահում էր որոշակի բարձրության վրա, իսկ գետնին, սառույցին կամ ջրին շփվելիս դանդաղեցնում էր թռիչքը։ Առագաստների և գայդրոպների մանևրունակության շնորհիվ Անդրեին հաջողվեց հասնել օդապարիկի կառավարման քամու ուղղությունից կախված երկու ուղղությամբ մինչև 27 աստիճանի սահմաններում և ինքնաբերաբար պահել այն 150-200 մետր բարձրության վրա[9]։
1895 թվականի փետրվարի 13-ին Անդրեն իր նախագիծը ներկայացրեց Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի նիստում, իսկ մեկ օր անց՝ Մարդաբանության և աշխարհագրության ընկերությունում։ Գիտնականների մեծ մասը քննադատաբար էին տրամադրվել։ Արշավախմբի կազմակերպման համար հայտարարվեց բաժանորդագրություն, թերթերում գովազդում էին Հյուսիսային բևեռի օդային արշավախմբին, Անդրեն հանդես էր գալիս զեկուցումներով։ Արշավախմբի համար անհրաժեշտ 130 հազար կրոն միջոցների հավաքագրման գործում, զգալի օժանդակություն ցուցաբերեց շպիցբերգենյան արշավախմբի նախկին ղեկավար դոկտոր Նիլե Էկհոլմը։ 1895 թվականի մայիսի 10-ին Ալֆրեդ Նոբելն այցելեց արտոնագրային գրասենյակ, որտեղ աշխատում էր Անդրեն և նվիրաբերեց 20 հազար կրոն։ Մի քանի օր անց, տեղեկանալով, որ իր օրինակը չի ցնցել հայրենակիցներին, նա գումարը հասցրեց 65 հազարի։ Այնուհետև Շվեդիայի թագավոր Օսկարը նվիրաբերեց 30 հազար կրոն, շուտով նույն գումարի չափով ներդրում կատարեց Բարոն Օսկար Դիքսոնը։
1896 թվականի գարնանը օդապարիկը պատրաստ էր, բայց արշավախումբը հետաձգվեց մեկ տարով։ Այդ ժամանակ Էկհոլմը հրաժարվեց մասնակցել արշավախմբին, պատճառաբանելով, որ կառուցված օդապարիկը չի բավարարում բևեռ թռչելու համար անհրաժեշտ պահանջներին և նրան փոխարինեց 25-ամյա ինժեներ Կնուտ Ֆրենկելը։
Անդրեի Արկտիկայի օդապարիկով Արկտիկայի արշավը կայացավ 1897 թվականի ամռանը, հուլիսի 11-ին Անդրեն երկու ուղեկցողներով (Ավգուստ Ստրինդբերգի զարմիկ, ֆիզիկոս և լուսանկարիչ Նիելս Ստրինդբերգ և Կնուտ Ֆրենկել), ջրածնով լցված սեփական կոնստրուկցիայի «Օրյոլ» օդապարիկով դուրս եկավ Շպիտսբերգենից՝ մտադրվելով հասնել Հյուսիսային բևեռ։
1897 թվականի հուլիսի 14-ին մեկնարկից ընդամենը 3 օր անց, ճանապարհորդները ստիպված եղան վայրէջք կատարել Բելիյ կղզուց 300 կմ դեպի հյուսիս գտնվող սառցադաշտի վրա։ Ոտքով և սահնակով նրանց հաջողվեց հոկտեմբերի 6-ին հասնել կղզի և ճամբար հիմնել Անդրեենիսետի սառույցից ազատ տարածքի վրա։ Արշավախմբի ճակատագիրը խորհրդավոր մնաց մինչև 1930 թվականը, երբ Բրատվաագ արշավախումբը հայտնաբերեց մի վրան, Անդրեի և նրա ուղեկիցների մնացորդները, լուսանկարչական ժապավեններ և ամսագրեր, ըստ երևույթին, նրանք մահացել էին կղզու վրա գտնվելուց մի քանի շաբաթվա ընթացքում։ Հետագա հետազոտությունների արդյունքներով առաջ քաշվեցին վարկածներ, որ Անդրեի արշավախմբի մահվան պատճառ կարող էր հանդիսանալ, մասնավորապես տրիխինելլյոզը, սպիտակ արջի հարձակումը կամ ածխածնի օքսիդից թունավորումը, կերոսինի նավթավառից, որը ճանապարհորդները օգտագործել էին ամուր փակված վրանը տաքացնելու համար։
Ի պատիվ Սալոմոն Անդրեի՝ Արևմտյան Շպիցբերգեն կղզու հյուսիսային մասը կոչվում է Անդրեի երկիր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.