Սալավաթ Յուլաև (մարզապալատ)
From Wikipedia, the free encyclopedia
«Սալավաթ Յուլաև» մարզական պալատ (բաշկիրերեն՝ «Салауат Юлаев» спорт һарайы), մարզական սառցային պալատ Ռուսաստանի Ուֆա քաղաքում (Բաշկորտոստան), մինչև 2007 թվականի օգոստոսը՝ Ռուսաստանի «Սալավաթ Յուլաև» հոկեյի ակումբի տնային ասպարեզը։ 2009 թվականի սեպտեմբերից Հոկեյի երիտասարդական լիգայում հանդես եկող «Տոլպար» ակումբի պաշտոնական տնային ասպարեզն է[1]։ 2010 թվականի սեպտեմբերից նաև հոկեյի Ռուսաստանի կանանց առաջնությունում հանդես եկող «Ագիդել» ակումբի պաշտոնական տնային ասպարեզն է[1]։
Արագ փաստեր Սալավաթ Յուլաև, Տեսակ ...
Տեսակ | մարզասրահ |
---|---|
Մարզաձև | տափօղակով հոկեյ |
Տեղագրություն | Ուֆա |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | հոկտեմբերի 28, 1967 |
Բացված | հոկտեմբերի 28, 1967 |
Տարողություն | 4043 |
Տնային թիմ | Սակավաթ Յուլաև |
![]() | |
![]() | |
![]() |
Փակել
Բաշկորտոստանի ամենամեծ փակ մարզական կառույցն էր նախքան 2007 թվականին երկրում արհեստական սառույցով առաջին մարզական հաստատության՝ «Ուֆա-Արենա» նոր սառցային պալատի բացվելը։ Կառուցել է «Շինարարական տրեստ № 3»-ը` գործիքաշինական գործարանի պատվերով[2]։