From Wikipedia, the free encyclopedia
Սաթ, բուսական ծագում ունեցող հանածո խեժ։ Առաջացել է հիմնականում պալեոգենային դարաշրջանում, փշատերև ծառերի խեժից՝ յուրահատուկ պայմաններում խեժաթթուների և տերպենների պոլիկոնդենսման հետևանքով։ Պարունակում է 76–81% ածխածին, 10–10,5% ջրածին, 7,5–13% թթվածին, փոքր քանակներով ազոտ և ծծումբ։ Հանդիպում են սաթի կարմրաշագանակագույն, հաճախ՝ դեղին, հազվադեպ՝ երկնագույն կամ կանաչավուն երանգներով կամ անգույն կտորներ։ Շփելիս էլեկտրականանում է։ Կարծրությունը միներալոգիական սանդղակով՝ 2–2,5, խտությունը՝ 1000–1100 կգ/մ³։ Հալվում է քայքայվելով (300–340°С), 140 °C փափկում է և դառնում մամլվող։ Սաթ որպես զարդ օգտագործվում է նեոլիթի դարաշրջանից, ոսկերչական և գեղարվեստական իրեր պատրաստելու համար՝ XVII դարից։ Մամլված սաթը («ամբրոիդ») օգտագործվում է մեկուսիչների և էժանագին մանր իրեր (ճարմանդներ, կոճակներ ևն) պատրաստելու համար։ Մանր և ցածրորակ սաթ (հանույթի մոտ 60%) ենթարկում են չոր թորման, ապա ստանում լաքերի և ներկերի բաղադրիչ «սաթային բևեկնախեժ», փոքր քանակներով՝ սաթաթթու, սաթայուղ ևն։ Սաթի հանքավայրեր կան Բալթյան երկրներում, Ուկրաինայում, Բելառուսում, Լեհաստանում, Գերմանիայում, Դանիայում, Շվեյցարիայում։ Աշխարհի խոշորագույն հանքավայրերը գտնվում են Կալինինգրադի մարզում։ Հարմար է հարթեցման և հղկման համար։
Սաթ | |
---|---|
Ընդհանուր | |
Բանաձև (կրկնվող միավորը) | C₁₂H₂₀O |
Մոոսի կարծրություն | 2,3 ± 0,2 |
Ենթակատեգորիա | fossil resin?[1] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.